Եղ․ Չարենց՝ Ռուբայաթներ
1․ Համացանցի օգնությամբ պարզի՛ր, թե ինչ է «ռուբայաթը»։
«Ռուբայի» արաբերեն բառ է, որը նշանակում է քառապատկված: Ռուբայաթները բանաստեղծության մի տեսակ են. դրանք արևելյան ոճի քառյակներ են: Ռուբայները բնորոշ են աշուղական քնարերգությանը: Ռուբայները երկու բեյթ է և երկու հանգ:
2․ Ընտրի՛ր 3-4 ռուբայաթ, բացատրիր՛ր անծանոթ բառերը, բլոգումդ վերլուծի՛ր, անգի՛ր սովորիր։
—————————————————
Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։
Անահ-Քաջ
—————————————————
Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։
—————————————————
Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:
Հար-Համաձայն, համապատասխան
—————————————————
Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ: