Բայի տեսակները
Դիմավոր և անդեմ բայեր (դերբայներ)
Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։
Դերբայներ
Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝
- Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
- Ենթակայական — ող, ացող
- Համակատար — ելիս, ալիս
- Հարակատար — ած, ացած
- Անկատար — ում
- Վաղակատար — ել, ալ
- Ապակատար — ելու, ալու
- Ժխտական — ի, ա
Առաջին չորս դերբայները կոչվում են անկախ դերբայներ, քանի որ խոսքում կարող են գործածվել առանց օժանդակ բայի։
Վերջին չորս դերբայները կոչվում են կախյալ դերբայներ, քանի որ առանց օժանդակ բայի չեն կարող գործածվել։
Առաջադրանքներ
- Կազմի՛ր կարդալ, խաղալ, վազել, լողալ բայերի դերբայական համակարգերը։
- Անորոշ — Կարդալ, խաղալ, վազել, լողալ
- Ենթակայական — կարդացող, խաղացող, վազող, լողացող
- Համակատար — կարդալիս, խաղալիս, վազելիս, լողալիս
- Հարակատար — կարդացած, խաղացած, վազած, լողացած
- Անկատար — կարդում, խաղում, վազում, լողում
- Վաղակատար — կարդացել, խաղաղացել, վազել, լաղացել
- Ապակատար — կարդալու, խաղալու, վազելու, լողալու
- Ժխտական — կարդա, խաղա, վազի, լողա
2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
1. Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
2. Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
3. Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
4. Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
5. Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
6. Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:
Գրող Հովաննես Թումանյանը գրել էր շատ բանաստեղծություններ։
Կառուցող պապիկը կառուցեց հսկայական շենք։
Ներող մարդկանց շատ են սիրում։
Բարձրացնեղ վերելակը բարձրացրեց կահույքի պարագաներ։
Հիացող տուրիստները բարձրացան Կասկադի աստիճաններով։
4. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև-աձրև, որը վտանգավոր էր դարձել ցանքերի համար։
Մառախուղով պատված լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որոնք պատվել էին մառախուղով։
Ճանապարհորդի նկարագրած ջրվեժը-ջրգվեժը, որը նկարագրել էր ճանապարհորդը։
Դժվարին կացության մեջ ընկած մարդ-մարդը, որը ընկել էր դժվարին կացության մեջ։
Գիշերները մեր այգին այցելած չորքոտանին-չորքոտանին, որը այցելել էր այգին գիշերները։
Նտառից սկիզբ առած վտակ-վտակ, որը սկիզբ էր առել նտառից։
Դերբայները փոխվեցին վաղակատար դերբայերի։
5. Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:
Օրինակ Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:
Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի-չորքոտանի, որը այցելում էր մեր այգին
Անտառից սկիզբ առնող վտակ-վտակ, որը սկիզբ էր առնում անտառից։
Դժվարին կացության մեջ գտնվող մարդ-մարդ, որը գտնվում էր դվարին կացության մեջ։
Ցանքերի համար վտանգավոր դարձող անձրև-վտանգավոր անձրև, որը դարձում էր ցանքերի համար։
Մառախուղով պատվող լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որոնք պատվում էին մառախուղով։
Ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանափարհորդ, որը նկարագրում էր ջրվեժը։
Դերբայները փոխվեցին անկատար դերբայի։
6. Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:
Օրինակ` Գնաց ծովում լողանալու – Գնաց, որ ծովում լողանա:
Կանգնեց անկյունում նրան՝ նորից տեսնելու նպատակով:
Կանգնեց անկյունում, որ նրան նորից տեսնի:
Խնդրեց նամակը հասցնելու մասին:
Խնդրեց նամակը, որ հասցնի:
Մի քանի վարկյան շահելու համար վազեց:
Որ մի քանի վարկյան շահի, վազեց:
Սպասեց հոսանքների բերելուն:
Սպասեց, որ հոսանքները բերեն:
Մի քանի քայլ հեռանալով՝ հանդիպեց:
Մի քանի քայլ հեռացավ և հանդիպեց:
Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ:
Հոսանքի ուղղությամբ ցած վազեց և տեսավ:
Ջրի պակասելու մասին խոսեցին:
Ջուրը պակասել է և դրա մասին խոսեցին:
7.Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:
Անհյուրընկալ — ան-հյուր-ընկալ — բարդ ածանցավոր բառ,
զրուցընկեր — զրույց-ընկեր — բարդ բառ,
դյուրընկալ — դյուրին — ընկալել — բարդ բառ
անընդհատ — ան — ընդ — հատ — պարզ ածանցավոր
համընթաց — համ — ընթաց — ածանցավոր
միջօրե — միջ — օր — ե — բարդ բառ
հանապազօրյա — հանապա-զ — օր-յա — բարդ ածանցավոր
ոսկեզօծ — ոսկի -ա- զ — օծ — բարդ ածանցավոր
ապօրինի — ապ — օրեն- ի — պարզ ածանցավոր
առօրյա — առ -օր — յա — պարզ ածանցավոր
բացօթյա -բաց — օթյակ — բարդ
բարօրություն — բարի — օր — ություն — բարդ ածանցավոր
զօրուգիշեր — զ-օր-ու-գիշեր — բարդ ածանցավոր
մանրէ — մանր — էակ — բարդ
վայրէջք — վայր — իջնել — ք — բարդ ածանցավոր
հնէաբան — հին-էակ — բան — բարդ ածանցավոր
որևէ — որ -և-Է- բարդ
երբևէ — երբ — և — է — բարդ: