Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

1. Հիդրայի արտաքին կառուցվածքը, տարածվածություն և ինչպես է այն շարժվում։

Հիդրան ունի խայթող բջիջներ։ Խայթող բջիջներն ունեն խայթող թել, որը գալարված է թույնով լի պատիճում: Խայթող բջջի վրա կա զգայուն մազիկ, որը գրգռվում է անհրաժեշտության դեպքում և ստացված գրգիռը ուղարկում է ցանցային նյարդային համակարգ:

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը։ Դրա շնորհիվ նա շարժվում և կպչում է ինչ-որ բանի։

2. Հիդրաի անսեռ և սեռական բազմացում։

Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ: Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին: Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:

3. Տափակ որդերի արտաքին և ներքին կառուցվածքը։

Նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք: Նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը: Եթե էկտոդերմից զարգանում են հիմնականում մարմնի ծածկութային օրգանները, իսկ էնտոդերմից ներքին՝ մարսողական խողովակը, ապա մեզոդերմը ունի այլ նշանակություն: Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

4. Լյարդի ծծանի բազմացումը։

Լյարդի ծծանները ծնում են իրենց զագերին բարակ թաղանթով գնդի մեջ, որը պայթում է, երբ հասունանում է: Հետո զագերը դուրս են գալիս օրգանիզմից հասունանում են և իրենց փոքրիկ պոչիկի շնորհիվ շարժվելով գնում են խոտերի վրա և հետո մի ուրիշ օրգանիզմ ուտում է խոտը և լյարդի ծծանը ընկնում է օրգանիզմի մեջ և այդ օրգանիզմը դառնում է իր մշտական տերը:

5. Ինչպես է մարդը վարակվում լյարդի ծծանով։

Օրինակ՝ լյարդի ծծանը գնում է նստում է խնձոր վրա մարդը ուտում է խնձորը և լյարդի ծծանը մտնում է մարդու օրգաններիի մեջ և մարդը վարակվում է։

6. Օղակաձև որդերի արտաքին և ներքին կառուցվածք։

Օղակավոր որդերի արյունատար համակարգը կազմված է մեջքային և փորային գլխավոր անոթներից, որոնք ձգվում են մարմնի ամբողջ երկայնքով: Մարմնի յուրաքանչյուր հերթական օղակում դրանք միանում են իրար հետ օղակաձև անոթներով: Տվյալ խոշոր անոթները ցրվում են և վերածվում ավելի մանր մազանոթների, որոնք մնացյալ բոլոր բջիջներում ստեղծում են սնուցող խիտ ցանց: Օղակավոր որդերի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային օղակից և փորային շղթայից: Շուրջկլանային օղակը բաղկացած է լավ զարգացած վերկլանային և թույլ զարգացած ենթակլանային հանգույցներից, որոնք միանում են նյարդային թելերով:

7. Անձրևորդի բազմացումը։

Այս տիպին պատկանում են և՛ բաժանասեռ, և՛ հերմաֆրոդիտ տեսակներ: Որոշ տեսակների մոտ զարգացել են բազմացման բարդ օրգաններ, իսկ մյուսները պարզապես դուրս են բերում մարմնից սեռական բջիջները նախաերիկամների օգնությամբ: Բազմացման շրջանում երկու առանձնյակներ հպվում են միմյանց և փոխանակվում արական սեռական օրգանների կողմից արտադրված սերմնահեղուկով: Այն պարունակում է  գամետներ՝ սպերմատոզոիդներ: Անձրևորդը հերմաֆրոդիտ է. ունի և՛ ♀, և՛  սեռական օրգաններ:

8. Հղումներով ներկայացնել բլոգային աշխատանքները։

Աղեխորշավորների նյարդային համակարգը և բազմացումը
Հիդրա
Հիդրա տեսանյութ
Տափակ որդերի տիպի բնութագիրը
Տափակ որդեր տեսանյութ
Լյարդի ծծան
Օղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները
Օղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները տեսանյութ
Մարտ ամսվա կենսաբանության ամփոփում

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s