Առաջադրանք 2
- Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
Իր հորը՝ Սմբատ I-ինին խաչել էին Դվինի պարիսպներին: Հայաստանը կրկին կորցնում էր պետականությունը: Արաբների զորքերը ավիրում էին երկիրը:
- Բնութագրել Աշոտ Երկաթին:
Ուժեղ էր երկաթի պես, անվախ, խելացի ու հայրենասեր:
- Պատմիր Աշոտ Երկաթի օրոք արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
Թագավոր դառնալուց հետո Աշոտ Երկաթը վերակազմավորեց բանակը, միավորեց նախարարների: Երբ արաբները փորձեցին պառկտում մտցնել՝ թագ ուղարկելով իր եղբոր որդուն՝ Աշոտ սպարապետին, նա կարողացավ սպարապետին կարգի հրավիրել:
921 թ. Աշոտ Երկաթը պատսպարվեց Սևանա կղզում: Արաբները մոտեցան ափին: Աշոտը հրամայեց զինվորներին մոտենալ ափին և ձև թափել, թե ազնեն են: Նրանք վերջին պահին զենքերը հանեցին և նետահարեցին ափին կանգնած արաբներին: Սևանա հաղթանակին հաջորդեց երկրորդ հաղթանակը: Գևորգ Մարզպետունին փոքրաթիվ ջոկատից։ Երկու ծանր պարտությունից հետո արաբներ մինչև 925 թ. իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից:
- Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
VII դարում այն սովորական գյուղ էր, իսկ IX դարի վերջերին, մատենագիրների արտահայտությամբ, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ Մայրաքաղաք դառնալուց հետո Երազգավորսը վերածվում է քաղաքի։ Աշոտ Երկաթն է Երազգավորսը դարձնում մայրաքաղաք:
- Կարդալ Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել
Աշոտ Երկաթը սիրավեպ է ունենում Ցլիկ Ամրամի կնոջ՝ Ասպրամի հետ: Դրա պատճառով նրա դեմ ապստամբում են Ցլիկ Ամրամը և իշխան Սևադան՝ Աշոտ Երկաթի աները: Գևորգ Մարզպետունին կարողանում է համոզել Սևադային ներել արքային և հրաժավել վրեժից հանուն հայրենիքի: Բայց Ցլիկ Ամրամը չի համոզվում: Նա մութ ամրոցի մեջ է պահում իր կնոջը որպես պատիժ: Իսկ երբ որոշում է այցելել նրան ու հաշտվել, հայտնաբերում է, որ ինքնասպան է եղել: Նա ավելի է կատաղում Աշոտի դեմ և հանձնում երեք հայկական նահանգ աբխազ իշխանին որպես վրեժ:
Աշոտ Երկաթը զղջում է իր արարքների համար և գնում Սևանա կղզի ապաշխարելու: Բայց չի ստացվում, որովհետև արաբական զորքը գալիս է իր հետևից: Նա կռիվ է տալիս և հաղթում արաբներին:
Գևորգ Մարզպետունին ուներ ընդամենը 19 զինվոր, որովհետև Գառնու բնակիչները չհամաձյնվեցին միանալ իր զորքին: Բայց դա էլ էր բավական հաղթանակ տանելու համար: Գիշերը Գևորգը հրամայում է գյուղացիներին դուրս գալ ամրոցի պարիսպների մոտ և վայրենի գոռոցներ հանել, որ թշնամին մտածի, թե Գևորգի զորքը մեծ է: Իսկ ինքը իր 19 զինվորների հետ հանկարծակի հարձակվում է քնած թշնամու վրա, այրում ու ջախջախում նրանց:
Աղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87, Աշոտ Երկաթ