1.Ներկայացնել 8-9-րդ դարերում հայ ժողովրդի իրադրությունը։
8-9-րդ դարերում հայ ժողովրդի իրադրությունը ահավոր վատ էր։ Հայերը գտնվում էին Արաբական խալիֆայություն տակ։ 701-ին Արաբական զորքերը գրավեցին Հայաստանը: Նրանք շարունակեցին արշավանքները՝ գրավելով Վիրքն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ: 725-Հայաստան է գալիս Հերթ անունով մի արաբ ոստիկան, որը ծխահարկը փոխարինում է գլխահարկով և սա հարկային ծանրացում էր, քանի որ ավելի հեշտ էր հարկ վճարել գերդաստանով, քան՝
անհատապես։ Ըստ հարկային այդ փոփոխության՝ 15-60 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է հարկ վճարեին։ 774-ժամանում է Դվին և ոստիկանից սպառազինություն խնդրում իր զինվորների համար, սկսվում է հակաարաբական հերթական ապստամբությունը:Արաբական զորագնդերը տարբեր կողմերից փորձում են մոտենալ և պաշարել Արտագերս ամրոցը, սակայն հայ ապստամբ ուժերը, Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, անակնկալ հարձակումներով պարտության են մատնում արաբական ուժերին, այդ թվում՝ Դվինի ոստիկանի զորագնդերին։ Ապստամբությունն ավելի է ծավալվում, ապստամբների թիվն աճում է աշխարհազորայինների շնորհիվ։ Ապստամբները որոշում են ազատագրել Կարին քաղաքը։ 826-Հայոց իշխան դարձավ նրա ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը: Աշոտ Մսակերի և Բագարատի օրոք զգալի նվազում է խալիֆայությանը տրվող հարկը: Աշոտ Մսակերի և Բագարատ Բագրատունու գործողությունները և խալիֆայությանը տրվող հարկի չափի նվազումը հնարավորություն են տալիս եզրակացնել, որ IX դարի սկզբում Հայաստանը գտնվում էր արտոնյալ կարգավիճակում։ 849-Խալիֆը նոր ոստիկան է ուղղարկում Հայաստան, հայ նախարարների արտոնյալ վիճակը վերացնելու համար։ Իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին, խախտելով ընդունված կարգը, ընդառաջ չի գնում
նոր ոստիկանին և չի դիմավորում նրան սահմանի մոտ: Դրանով, փաստորեն, ցույց է տալիս ինքնուրույնության հասնելու իր ձգտումը: 850-Հակարաբական հերթական ապստամբություն։Չկարողանալով հանդիպել Աշոտ Արծրունու հետ՝ Յուսուֆն իր մոտ է հրավիրում Բագարատ իշխանաց իշխանին՝ խոստանալով նրան հանձնել ոստիկանի
պաշտոնը։ Այդ պաշտոնը ինքը՝ Բագարատն էր պահանջել շնորհել իրեն։ Վստահելով Յուսուֆի խոստմանը՝ Բագարատը գալիս է հանդիպման, սակայն Յուսուֆը, դրժելով տված խոստումը, ձերբակալում է նրան և ուղարկում խալիֆայության մայրաքաղաք։ Բագարատին ձերբակալելուց հետո Յուսուֆն ամրանում է Մուշում՝ որոշելով այնտեղ ձմեռելուց հետո գարնանը վերսկսել հայ իշխանների հնազանդեցման գործողությունները։ Գերեվարված իշխանաց իշխան Բագարատի որդիները՝ Աշոտն ու Դավիթը, զինում են Խութի և Սասունի լեռնականներին, որոնք հայտնի էին մեծ խիզախությամբ, և պատրաստվում հարձակվել Յուսուֆի զորքի վրա։ Ապստամբ լեռնականների գլուխ է կանգնում Հովնան Խութեցին՝ կրկին Բագրատունի տոհմից։ 852-Խալիֆը հայեր դեմ ուղղարկում է նոր բանակ։ Թյուրք վարձկան Բուղայի գլխավորությամբ։ Սա աչքի
էր ընկնում իր բացառիկ դաժանությամբ: Հսկայական զորքի գլուխն անցած՝ նա մտնում է Տարոն գավառ, դաժանորեն հալածում է մի շարք բնակավայրերի խաղաղ բնակիչներին: Այնուհետև անցնում է Վասպուրական և փորձում ավերածություններ գործել այստեղի բնակավայրերում:
852-Վասպուրականցիները հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան ամրոցում և Արյան լճի մոտ հերոսական հաղթանակ են տանում։ 855-Խալիֆը Բուղային իր զորքով հետ է կանչում։ 855-Աշոտ Բագրատունին արաբ իշխանության կողմից ճանաչվում է հայոց իշխան և սպարապետ։ 862-Աշոտ Բագրատունին դառնում է իշխանանց իշխան։ 876-Բյուզանդիայի կայսր Վասիլ I-ը պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ և նրանից թագ է խնդրում։ 885-Խալիֆը Աշոտ Բագրատունուն թագ է ուղարկում և ճանաչում հայոց թագավոր։ Արաբական խալիֆայությունից և Բյուզանդիայի կայսրից թագ ստանալը նշանակում էր Հայաստանի անկախության միջազգային ճանաչում: Աշոտ I-ը (885-890 թթ.) 885 թ. օգոստոսի 26-ին Շիրակ
գավառի Բագարան աթոռանիստ բերդաքաղաքում օծվում է հայոց թագավոր։ Օծման արարողությունը մեծ հանդիսավորությամբ, բազմաթիվ օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ, կատարում է Գևորգ Գառնեցի կաթողիկոսը։ Եվ Սմբատ I-ը 890 թ․ դառնում է Հայոց թագավոր։
2.Հիմնավորել կամ հերքել արաբների դեմ ապստամբության անհրաժեշտությունը, առաջարկել քո տարբերակը։
Դա ավելի էր հաշտացնում Հայաստանի անկախանալը և, եթե մենք չապստամբեինք Արաբների իրենք կուժեղանայն և չէին թողնի, որ մենք անկախանանք։ Եվ այդ պատճառով Հայաստանին շատ էր պետք այդ ապստամբությունները։
3.Բյուզանդական կայսրության, արաբների վարած քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Համեմատել, գրել եզրակացություն’ հիմնավորելով։
Նրանց մեր նկատմամբ վարած քաղաքականությունը շատ վատն էր ես կասեի ահավոր վատը։ Նրանք ուզում էին, որ Հայաստանը անցնի իրանց տիրապետության տակ, բայց չէր ստացվում քանի, որ Հայ իշխանները չէին թողնում։ Նրանց ամենավատ քայլը մեր դեմ դա՝ 725 թ․ Հայաստան է եկած Հերթ անունով մի արաբ ոստիկանն էր, որը ծխահարկը փոխարինեց գլխահարկով և սա հարկային ծանրացում էր, քանի որ ավելի հեշտ էր հարկ վճարել գերդաստանով, քան՝
անհատապես։ Ըստ հարկային այդ փոփոխության՝15-60 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է հարկ վճարեին։
Այս ամսվա աշխատանքը գնահատեք՝ հիմնավորելով:
Այս ամիս ես կատարել եմ իմ բոլոր տնային աշխատանքները, սովորել եմ դրանք։ Ճիշտ է ես չեմ եղել շատ-շատ ակտիվ, բայց սովորել և պատասխանել եմ դասերին։ Այսպիսով ինձ գնահատում եմ 9/10։