Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայրենի

Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, ինչպես նաև վայելել հաղթանակները: Եթե կարող եք, հեռու պահեք նրան նախանձից, սովորեցրեք ոչ բարձր ծիծաղելի գաղտնիքը: Օգնեք նրան հասկանալ, որ մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը ամենահեշտ գործն է: Եթե կարող եք, սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով:

Continue reading “Մայրենի”
Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Continue reading Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Նարինջները

Նրան ասացին․

― Երկու ամենամեծ նարինջները ձեռքիդ կկանգնես փողոցի անկյունում, և երբ ավտոմեքենա անցնի կողքովդ, կժպտաս ու նարինջները կպարզես։ Եթե ցանկանան գնել՝ յուրաքանչյուրը հինգ ցենտ, ― ասաց հորեղբայր Ջեյքը, ― երեքը՝ տասը ցենտ, մի դյուժինը՝ երեսունհինգ։ Լայն կժպտաս, ― ասաց։ ― Լյո՛ւք, դու կարող ես ժպտալ, չէ՞։ Դու երբեմն ժպտալու շնորհք ունես, չէ՞։

Continue reading “Նարինջները”
Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

Continue reading “Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»”