Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Լևոն Բ

Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը`   պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185թ.`   Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187թ. փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը դարձել կրոնավոր:

Continue reading “Լևոն Բ” →
Posted in ՔԻՄԻԱ

Թեմա՝ Վալենտականություն։Տարրի վալենտականության որոշումն ըստ քիմիական բանաձևի։

Էջ՝ 153~157

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է:

Վալենտականությունն արտահայտվում է ամբողջ թվերով և գրվում է տարրի քիմիական նշանի վերևում` հռոմեական թվանշանով:

Օրինակ

Continue reading “Թեմա՝ Վալենտականություն։Տարրի վալենտականության որոշումն ըստ քիմիական բանաձևի։” →
Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրակի առասպելը։ Վլադիմիր Հուլպաչ

Արևի ճառագայթները տարածվել էին ողջ հնդկական երկրի վրա, բայց չէին հասնում Խոր Հովտին։ Այնտեղ խստաշունչ ձմեռն էր իշխում, և բոլոր կենդանիները, բացառությամբ թավամազ արջի, Արևի գթությունն էին աղերսում։

Continue reading “Կրակի առասպելը։ Վլադիմիր Հուլպաչ” →