1. Ինչո՞վ է պայմանավորված «ջերմոցային էֆեկտը»:
Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգակնային ճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։ Ջերմոցային գազերով հագեցած մթնոլորտը ծառայում է որպես ջերմոցի տանիք։ Ջերմոցային գազերի հիմնական աղբյուրը այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (որոնց տարեկան ծախսը ներկայումս կազմում է ավելի քան 9 միլիարդ տոննա), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյունաբերության արտանետած գազերը։
2. Ի՞նչ գիտես դրա մասին:
Ջերմոցային էֆեկտ Դա մի բան է, որի մասին այսօր գրեթե բոլորը լսել են: Շատերն ասում են, որ ջերմոցային էֆեկտը բարձրացնում է գլոբալ ջերմաստիճանը և մեծացնում կլիմայի փոփոխության հետևանքները: Այն կապված է նաև գլոբալ տաքացման հետ: Բայց արդյո՞ք նրանք իսկապես գիտեն ջերմոցի էֆեկտի դերը, ինչպես է այն առաջանում և ինչ հետևանքներ է այն ունենում մոլորակի համար: