1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
Ակոս – որ բացում է խոփը
կոչնակ – դռան ամրացրած զանգ
գյուղակ – փոքրիկ գյուղ
բերրիություն – բերրի լինելը
ցող – բարակ մանր անձրև
օրհներգություն – օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր
գերանդի – երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
ամբար – ալյուր ևն պահելու համար
բերկրություն – բերկրելը
հորդել – վարարել
2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչում է կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղ ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներում,
Հորդի գինին բաժակներում.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Նա ուզում էր խաղաղ, ընկերասեր հայրենիք։
4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Բանաստեղծությունը շատ լավն է դրա համար ես ոչ մի բան չեմ ավելացնի։
5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ես ընտրեցի սա, որովհետև ես անցիալ տարիներին սովորել եմ Հյուսիսային դպրոցում։
6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։