Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

Ձկների վերնադաս

Ինչպես արդեն գիտեք, ձկները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և ունեն մոտ 21 հազար տեսակ: Բազմազանությամբ ձկները գրավում են առաջին տեղը քորդավորների տիպում: Այդ մեծածավալ բազմազանությունը ներկայացված է մոտ 45 կարգերում, որոնք միավորված են 2 հիմնական դասերում՝

Continue reading “Ձկների բազմազանությունը և դասակարգումը”
Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձկների ներքին կառուցվածք

Ձկների ներքին կառուցվածք

Ձկները հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնք հարմարվելով տվյալ կենսակերպի պայմաններին՝ կարողացել են «նվաճել» համաշխարհային օվկիանոսը: Իզուր չեն ասում. «զգում է իրեն, ինչպես ձուկը՝ ջրում»: Ջրային կենսամիջավայրում գոյությունը ունի իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել ձկները և հաստատվել օվկիանոսում:

184_zolotaya-r.gif
Continue reading “Ձկների ներքին կառուցվածք”
Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համո Ս․ (բանաստեղծություններ)

Լրացուցիչ աշխատանք

Անգի՛ր սովորել բանաստեղծությունները։

Ժայռից մասուր է կաթում/ Սահյան 

Ժայռից մասուր է կաթում, 
Կարմիր սարսուռ է կաթում, 
Ձորում մշուշ է: 

Առուն մասուր է տանում, 
Կարմիր սարսուռ է տանում, 
Ի~նչ էլ աշխույժ է: 

Առուն բարի է այնպես, 
Հասկանալի է այնպես, 
Այնպես անուշ է: 

Նա երկնչում է քարից, 
Բայց երբ թռչում է քարից, 
Ահռելի ուժ է: 

Առուն ինչպես կլռի, 
Սերս եկել է ջրի, 
Ձեռքինը կուժ է: 

Առուն մասուր է տանում, 
Կարմիր սարսուռ է տանում, 
Աշուն է, ուշ է:

Այս իմ հրաշք աշխարհն է/ Սահյան 

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր 
Գլխիվայր են ծառերն աճում, 
Եվ ջրվեժներն ալեփրփուր 
Դեպի երկինք են շառաչում։ 

Սարը սարից ամպ է խլում, 
Ջուր է խմում ձորը ձորից, 
Երկնքի մեջ արտ է ծլում, 
Ու երկինք է բուսնում հողից… 

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր 
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։