Այս տարի ես հաջողություններ չունեցա, սակայն ես ունեցա ձեռքբերումներ։ Այս տարի ստացել եմ շատ ու շատ գիտելիքներ։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց հասարակագիտությունը։ Իմ համար այդ առարկան շատ հետաքրքիր է, և ահավոր կլանված եմ այդ դասը անում։ Ես ճամփորդությունների չեմ մասնակցել առաջին ուսումնական շրջանում, բայց ամառային արձակուրդների ընթացքում ես գնացել եմ երկու այլ երկիր` Վրաստան և Շվեդիա։ Ինձ ավելի շատ դուր եկավ Վրաստանի ճամփորդությունը, բայց և Շվեդիայում և Վրաստանում շատ հետաքրքիր անցավ։ Իմ ընտրությունն է եղել` Անգլերենը,այնտեղ մենք և դաս էինք անում և խաղեր էինք խաղում և լինում էին օրեր, երբ մեր ուսուցիչը թողնում էր մեզ ազատ, այսինքն` մենք օրինակ` խաղեր էինք խաղում։ ԵՒ մարզաձևս բասկետբոլն է, մենք մարզվում ենք և սկսում ենք խաղալ բասկետբոլ, բայց լինում են օրեր, որ մենք ուրիշ խաղեր էլ ենք խաղում, օրինակ` դրոշակ։ Մասնակցել եմ մեկ նախագծի։ Այդ նախագծի ընթացում մեր ընտրության խմբով գնացել էինք Հարավային դպրոց և փոքրերին անգլերեն գույները և մրգերն էինք սովորեցնում։ Քանի, որ ես հինգ տարեկանից եմ այցելել դպրոց ես պետք է լինեին յոթերորդ դասարան, բայց ես ութերորդ դասարանում եմ։ Իմ համար դժվար է սովորել ութերորդ դասարանի մակարդակի բաներ, բայց ես այդ դժվարությունը հաղթահարում եմ այսպես ասած և կարողանում եմ։