Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արյան Մակարդում: Արյան Խմբեր: Ռեզուս Գործոն: Արյան Փոխներարկում

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատերից մանրէների թափանցումն օրգանիզմ:

Continue reading “Արյան Մակարդում: Արյան Խմբեր: Ռեզուս Գործոն: Արյան Փոխներարկում”
Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արյան Մակարդում: Արյան Խմբեր: Ռեզուս Գործոն: Արյան Փոխներարկում

Արյան մակարդումը:

Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:

Continue reading “Արյան Մակարդում: Արյան Խմբեր: Ռեզուս Գործոն: Արյան Փոխներարկում”
Posted in ՄԱՅՐԵՆԻ

Որպես Լայերտրի Որդին, Որպես

Որպես Լայերսրի որդին, որպես
ՈՒլիս մի, թողած և հող և տուն,
Անցա ծորվեր ու ցամաքներ ես —
Ամեն տեղ օտար և անխնդում։

ՈՒ հոգնած քայլով ահա կրկին
Վերադարձնում եմ հայրենի հող,
Դեպի քարերըրդ ազնիվ ու հին,
Եվ խրճիթներըդ ահով նիրհող։

Նվագով անուշ քանի սիրեն
Կանչում էին ինձ և կախարդում,
Բայց սիրտըս մաքուր, որպես ցորեն,
Պահեց անունրդ վշտում արթուն։

Ցուրտ հեռուներում, անլռելի
Կրկեսների մեջ սրտով մոլոր
Երազում էի քո սիրելի
Եվ մեղմ երգերը, որպես օրոր։

ՈՒ կարոտակեզ ահա կրկին
Վերադարձնում եմ, որ առհավետ
ՈՒնկնդիր լինեմ քո հին երգին
Եվ լամ, լամ անուշ քո երգի հետ.․․