Posted in ՄԱՅՐԵՆԻ

Ձևն ու հոգին (Վերլուծություն)

Թումանյանը իր մտքինը շատ պարզ արտահայտել է հոդվածում։ Ինչի մասին էր հոդվածը բուն. այնտեղ ասվում էր, որ ներկայիս ժամանակում մենք սխալ ենք ընկալում, ընդունում և տեսնում բաները։ Ինչ էր ուզում ասել Թումանյանը` մենք տեսնում, դատում, հիշում ենք արտաքինը և ոչ ամենակարևորը` ներքինը։ Չէ որ իմաստը ներքինի մեջ է` հոգու։ Ամենն էլ հոգի ունի։ Մարդ ասելով պատկերացնում ենք կին կամ տղամարդ, ֆիզիկապես ուժեղ կամ թույլ, նրա դիմագծեր և այլն, իսկ որպես անհատականությու՞ն, որպես զգացմունքներ ունեցող էակ գուցե՞, բանակա՞ն, սիրող և այլն։ Պետք է սովորենք տեսնել և՛ ներքինը, և՛ արտաքինը։