Posted in ՄԱՅՐԵՆԻ

Ձևն ու հոգին (Վերլուծություն)

Թումանյանը իր մտքինը շատ պարզ արտահայտել է հոդվածում։ Ինչի մասին էր հոդվածը բուն. այնտեղ ասվում էր, որ ներկայիս ժամանակում մենք սխալ ենք ընկալում, ընդունում և տեսնում բաները։ Ինչ էր ուզում ասել Թումանյանը` մենք տեսնում, դատում, հիշում ենք արտաքինը և ոչ ամենակարևորը` ներքինը։ Չէ որ իմաստը ներքինի մեջ է` հոգու։ Ամենն էլ հոգի ունի։ Մարդ ասելով պատկերացնում ենք կին կամ տղամարդ, ֆիզիկապես ուժեղ կամ թույլ, նրա դիմագծեր և այլն, իսկ որպես անհատականությու՞ն, որպես զգացմունքներ ունեցող էակ գուցե՞, բանակա՞ն, սիրող և այլն։ Պետք է սովորենք տեսնել և՛ ներքինը, և՛ արտաքինը։

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Շանչառության Նշանակություն։ (Լրացուցիչ Առաջադրանքներ)

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել:

Քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է: Բերանի խոռոչի մակերեսը ավելի փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի մանրէազերծվում, փոշեզերծվում, տաքանում և խոնավանում, որի հետևանքով առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

Continue reading “Շանչառության Նշանակություն։ (Լրացուցիչ Առաջադրանքներ)”
Posted in ՄԱՅՐԵՆԻ

Ձևն ու հոգին

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Continue reading “Ձևն ու հոգին”
Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Շնչառության Նշանակությունը: Շնչառական Օրգանների Կառուցվածքը և Գործառույթները

Շնչառության նշանակությունը:Բոլոր կենդանի օրգանիզմները, նաև մարդը, նյութափոխանակության իրականացման համար մշտապես թթվածնի կարիք են զգում: Թթվածինը օրգանիզմ է մտնում շնչառության միջոցով:

Continue reading “Շնչառության Նշանակությունը: Շնչառական Օրգանների Կառուցվածքը և Գործառույթները”