Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հարցեր

Երիտթուրքեր – Թուրքական բուրժուազիայի ազգայնական շարժում: 1889 թ. ստեղծել է «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը: Խնդիր ուներ վերականգնելու 1876 թ. սահմանադրությունը: Իր շուրջ համախմբել է հայկական, արաբական, հրեական, հունական ընդդիմադիր ուժերը և 1908 թ. կատարել պետական հեղաշրջում: Հռչակել է ժողովըդավարական ազատություններ, սակայն շուտով հրաժարվել դրանցից՝ ներկայանալով իբրև ծայրահեղ ազգայնամոլներ: Երազում էր ստեղծել պանթուրքական (համաթուրքա կան) տերություն՝ Բոսֆորից մինչև Միջին Ասիա: Այդ ճանապարհին կանգնած բոլոր ազգերը ենթակա էին ոչնչացման, առաջին հերթին՝ հայությունը: Առաջին աշխարհամարտի տարիներին երիտթուրքական կառավարությունն իրագործեց Հայոց մեծ եղեռնը:

Երկմիասնական տերություն – Տերություն, որտեղ տիրապետող են երկու ազգ” մյուս ենթա կա ազգերի ազատագրական ձգտումները ճնշելու համար: Նրանց միջև կնքվում է դաշինք՝ իշխանության հստակ բաժանումով: Ասվածի լավագույն օրինակը 1867 թ. ձևավոր ված Ավստրո-Հունգարիան էր:

Թանզիմաթ – Ծագում է արաբերեն «բարենորոգում» բառից։ Օսմանյան տերության այս բարենորոգումներն ընդգրկում էին 1830-1860-ական թթ.: Դրանք ձեռնարկեցին եվրոպական կրթություն ստացած և լուսավորական գաղափարներով տոգորված որոշ պետական գործիչներ: Նպատակն էր տերության բոլոր ազգերի ներկայացուցիչներին տալ իրավահա վասարություն, անձի, գույքի անձեռնմխելիություն, խղճի (կրոն) ազատություն, հավասար հարկեր: Այդ ճանապարհով բարենորոգիչները հույս ունեին կանգնեցնելու տերու թյան անկումը։ Սակայն պահպանողականների ճնշման ներքո այս փորձերը ձախողվե ցին:

Թորի – Քաղաքական կուսակցություն Անգլիայում, որն առաջացել է XVII դ. վերջին: XIX դ. երկրորդ կեսին ստացավ պահպանողական անվանումը:

Ժողովրդավարություն (դեմոկրատիա) – Ծագում է հունարեն «ժողովուրդ» և «իշխանություն» բառերից: Կառավարման մի համակարգ, որտեղ գերագույն իշխանությունը պատ կանում է ժողովրդին: Ժողովրդավարության հիմքը իրավահավասար քաղաքացիներն են: Օգտվում են համընդհանուր ընտրական իրավունքից, ունեն անձի և սեփականության անձեռնմխելիություն, խոսքի, խղճի (կրոնի) ազատություն: Այս ամենն ամրագրված է երկրի հիմնական օրենքով` սահմանադրությամբ: ժողովուրդն իր իշխանությունն իրա գործում է ընտրովի խորհրդարանի և կառավարության միջոցով:

Իշխանության տարանջատման սկզբունք – Մշակել է անգլիացի լուսավորական Ջ. Լոկը, զարգացրել` ֆրանսիացի Մոնտեսքյոն: Համաձայն դրա` արդյունավետ գործառելու համար պետական իշխանությունը պետք է տարանջատվի երեք ճյուղի: Օրենսդրական, որը պետք է ներկայացնի ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը: Այն պետք է օրենքներ մշակի` պարտադիր բոլոր քաղաքացիների համար: Գործադիր, որը կոչված է ի կատար ածելու օրենքները և կառավարելու երկիրը: Այս նպատակով ստեղծվում է կառավարու թյուն: Դատական, որը կոչված է հետևելու օրենքների ճշգրիտ կատարմանը և օրինականության պահպանմանը:

Լուսավորական շարժում – Գաղափարական, կրթական և քաղաքական շարժում, որ ծավալվեց Եվրոպայում XVII-XVIII դդ.: Նպատակն էր հաղթահարել միջնադարյան ավան դական պատկերացումները մարդու, հասարակության, բնության վերաբերյալ: Ստեղծել է պատկերացումների մի նոր համակարգ՝ կառուցված բանական արժեքների վրա: Շարժումն սկսվել է Անգլիայում, բայց իր գագաթնակետին է հասել շնորհիվ ֆրանսիական լուսավորականների: Նրա գաղափարները կենսական են առ այսօր:

Լուսավորյալ միապետ – Միապետների այս տեսակը պահումական ասպարեզ է իջել XVII-XVIII դդ.՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Պրուսիայում, Ավստրիայում: Լուսավորական գաղափարների ոգով կատարել են բազմաթիվ բարենորոգումներ: Ձգտում էին հին ավա տատիրական կարգերը հաշտեցնել արդյունաբերական զարգացման հետ: Դա անհնար էր, և XVIII դ. վերջերին լուսավորյալ միապետները հեռացան պատմական ասպարեզից։

Խաղաղության կողմնակիցների միջազգային շարժում – Այլ խոսքով՝ պացիֆիստական շարժում: Բառը ծագում է լատիներեն «խաղաղություն» բառից: Նրա մասնակիցները համոզված են, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները կարե լի է լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Խղճի ազատություն – Մարդու իրավունքը դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու որևէ մեկը:

Կայսերապաշտություն (իմպերիալիզմ) – Գաղափարախոսություն և քաղաքականություն, հատկանշական է արդյունաբերական հասարակություններին: Հումքի, էժան աշխատու ժի համար զարգացած երկրներն սկսում են ծավալվել և նոր տարածքներ գրավել կամ ազդեցության գոտիներ ձեռք բերել ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի բոլոր ծագերում՝ Ասիա, Աֆրիկա, Ամերիկա: Գործընթացն ավելի ծավալվեց XIX դ. երկրորդ կեսին: Այս նպատակով օգտագործվում էին ամենատարբեր միջոցներ՝ ռազմական ուժ, դիվանագիտություն, տնտեսական ճնշում և այլն:

Կանցլեր – Գերմաներեն «դիվանապետ», «քարտուղար» բառերից: Նախապես համարվում էր գերմանական (մասնավորապես Պրուսիայի) արքաների գրասենյակի ղեկավար: Նա կազմում էր արքայական հրամանները և հետևում դրանց կատարմանը։ Հետագայում սկսեց կատարել վարչապետի գործառույթները՝ ղեկավարում էր գործադիր իշխանության բոլոր օղակները: Կանցլերի դերն առավել կարևորվեց միացյալ Գերմանիայում: Օ. Բիսմարկը հայտնի է որպես Գերմանիայի ամենաականավոր կանցլերներից մեկը։

Կապիտալ – Ունեցվածք, որը ներդնելով արտադրության մեջ՝ ձեռներեցը նոր շահույթ է ստա նում: Ժամանակի ընթացքում կապիտալը դառնում է սեփականության հիմնական ձևը և կազմում կապիտալիստական հասարակության հիմքը:

Կոմունիզմ (համայնավարություն) – Ուտոպիական տեսություն, որը ծագում է լատիներեն «ընդհանուր» բառից: Համաձայն դրա գաղափարախոսների (Կ. Մարքս, Ֆ. Էնգելս, Վ. Լենին)՝ հեղափոխության միջոցով ստեղծված բանվորների պետությունը պետք է վերացնի մասնավոր սեփականությունը և ստեղծի համապետական սեփականություն: Ամեն ոք, անկախ իր աշխատանքից, պետք է օգտվի բոլոր բարիքներից: Կոմունիզմի զարգացածշրջափուլում պետությունը, կատարելով իր դերը, պետք է վերանա:

Կուսակցություն – Համախոհ մարդկանց քաղաքական կազմակերպություն, որի խնդիրը հասարակության բարենորոգումն է՝ ըստ իր որդեգրած գաղափարների և գործողության ծրագրերի: Այդ նպատակով կուսակցությունները ձգտում են հասնել իշխանության, որպեսզի իրականացնեն իրենց ծրագրերը:

Leave a comment