Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործնական Քեր․ (Ապրիլի 22)

Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Continue reading “Գործնական Քեր․ (Ապրիլի 22)”
Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիտամիններ

Սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար: Վիտամինների քանակությունն ավելի շատ է բույսերում, սակայն որոշ վիտամիններ կան նաև մսամթերքում: Վիտամինները բաժանվում են 2 խմբի` ջրալույծ և ճարպալույծ: Ճարպալույծ են A,D,E,K վիտամինները, իսկ ջրալույծ՝ B և C:

Continue reading “Վիտամիններ”
Posted in ՄԱՅՐԵՆԻ, ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջոնաթան Լիվինգսթոն ճայը (Հինգ վիպակ): (Մաս 3)

Ջոնաթանը դանդաղ պտույտներ էր գործում Հեռավոր Ժայռերի վրա՝ դիտելով դրանք։ Այդ անտաշ, ջահել Ֆլեթչերը գրեթե կատարյալ աշակերտ դուրս եկավ։ Օդում նա ուժեղ էր, թեթեւ արագաշարժ, բայց, որ ամենակարեւորն էր, նա լի էր թռչել սովորելու կրքոտ ցանկությամբ։

Continue reading “Ջոնաթան Լիվինգսթոն ճայը (Հինգ վիպակ): (Մաս 3)”