Երջանկությունը դա շատ լավ զգացողություն է, երբ ամեն ինչ քո սրտով է և շատ ուրախ ես քո ունեցածի համար։ Երջանկությունը չես կարող գնել, և երջանկությունը փողով չի որոշվում։ Ամեն ինչ չէ, որ փողով է որոշվում մարդը կարող է շատ-շատ փող ունենալ բայց չունենալ այնպիսի շրջապատ ովքեր քեզ կերջանկացնեն։ Սակայն ցավոք, կան մարդիկ ովքեր չեն գնահատում իրենց ունեցածը և իրենց գումարով են երջանկանում։ Երջանիկ կլինես, երբ ընտանիքդ, քո կողքին է, խնդիրներ չունեք։ Երջանկությունը կարող ենք գտնել նաև մարդկանց մեջ, ովքեր քեզ գնահատում են և ոչ մի դեպքում չեն լքի քեզ, նույնիսկ քո կյանքի դժվարին պահերին ու կօգնեն, որ հաղթահարես քո բոլոր խնդիրները։ Քո երջանկությունը դու ես ընտրում։