1.Ինչպես խնամել մաշկը, ոսպեսզի չառաջանան մաշկային հիվանդություններ։
2.Նշեք քանի շերտից է բաղկացած մաշկը և ինչ օրգաններ ունի իր մեջ։

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է, ներքինը՝ բուն մաշկը, և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:
Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:
Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:
Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր: Դրա շնորհիվ մաշկն առաձգական է, կարող է ձգվել և ապա վերադառնալ իր նախկին դիրքին: Բուն մաշկում կան մեծ քանակությամբ արյունատար անոթներ, նյարդային վերջույթներ, ճարպագեղձեր և քրտնագեղձեր, մազարմատներ:Եղունգներն ու մազերը մաշկի եղջերային գոյացություններ են: Մազերի արմատները տեղակայված են բուն մաշկի խորանիստ շերտում, որտեղ բջիջների բազմացման շնորհիվ տեղի է ունենում մազերի աճ:
3.Ներկայացնել արական, իգական սեռական բջիջները։
Բազմացման առավել կատարյալ եղանակը սեռական բազմացումն է, որին մասնակցում են երկու՝ արական և իգական առանձնյակներ: Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ, իգականում` ձու կամ ձվաբջիջ, արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ:
Սերմնաբշտիկները և շագանակագեղձը (իր անունը ստացել է շագանակի տեսք ունենալու համար) մշակում են սերմնահեղուկ, որը, միախառնվելով սպերմատոզոիդներին, ձևավորում է սպերման:
Ձվարաններում պարբերաբար հասունանում են սեռական բջիջները: Նորածին աղջկա ձվարաններում արդեն կա 400.000 չհասունացած ձվաբջիջ, որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300−500-ը: Մնացացծներն ապաճում են (հետ են զարգանում):
4.Երիկամի կառուցվածքը և ֆունկցիա։
Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը մինչև 200 գ: Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը: Երիկամի կառուցվածքային և գործառական միավորը նեֆրոնն է: Յուրաքանչյուր երիկամում կա մինչև մեկ միլիոն նեֆրոն, որի շնորհիվ երիկամի կեղևային շերտն ավելի մուգ է: Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Եվ արտազատման գլխավոր օրգաններից երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը:
5.Սաղմի զարգացումը ներարգանդային շրջանում և երեխայի զարգացումը ծննդաբերությունից հետո։
Սաղմը պատվում է մի քանի թաղանթներով, որոնք ապահովում են նրա սնուցումը, շնչառությունը, պաշտպանում մեխանիկական հարվածներից և աղմուկից: Սաղմնային զարգացման երկրորդ ամսվա վերջում արգանդի պատին ամրացած սաղմի մոտ զարգանում է ընկերքը: Ընկերքի պատերը հարուստ են արյունատար մազանոթներով, և դրա շնորհիվ իրականանում է մոր և պտղի օրգանիզմների միջև թթվածնի, ածխաթթու գազի և սննդանյութերի փոխանակությունը: Սակայն մոր և պտղի արյունները չեն միախառնվում: Ներարգանդային զարգացման 4−5-րդ ամիսներին սկսվում են պտղի սրտի կծկումները, որոնց հաճախականությունը գրեթե 2 անգամ ավելի է, քան մորը: Արդեն 5-րդ ամսում պտուղը կշռում է մոտ 500 գ, իսկ ծնվելու պահին՝ 3−3,5 կգ: Հղիության տևողությունը 270−280 օր է, որի ավարտին տեղի է ունենում երեխայի ծնունդը՝ պտղի և ընկերքի հեռացումը մոր օրգանիզմից:
Երեխայի ծնունդից հետո սկսվում է նրա հետսաղմնային զարգացումը: Տարբերում են հետսաղմնային զարգացման հետևյալ շրջանները.
1. Նորածնային շրջան՝ ծնվելուց հետո առաջին մեկ ամիսը,
2. Կրծքային շրջան՝ առաջին ամսից մինչև մեկ տարեկան,
3. Վաղ մանկության կամ մսուրային շրջան՝ 1-ից մինչև 3 տարեկան հասակը,
4. Նախադպրոցական շրջան՝ 3−6 տարեկան հասակը,
5. Դպրոցական շրջան՝ մինչև 17−18 տարեկան:
6.Մայիս ամսվա կենսաբանության ֆլեշմոբ
7.Մայիս ամսվա բլոգային աշխատանք։
Մայիս Ամսվա Կենսաբանության ամփոփում
Բեղﬓավորում, Ներարգանդային և Հետսաղﬓային Զարգացում (Լրացուցիչ Առաջադրանքներ)
Բեղմնավորում
Բեղմնավորում
Մայիս Ամսվա Կենսաբանության Ֆլեշմոբ
2023-24 Կենսաբանության Հաշվետվություն
Պատասխանել Հարցերին-Դասարանական Աշխատանքներ․
Վերարտադրողական համակարգ: Օրգանիզմի անհատական զարգացում
Վերարտադրողական համակարգ: Օրգանիզմի անհատական զարգացում
Մաշկի ջերմակարգավորման գործառույթը
Ծածկույթային օրգաններ: Ջերմակարգավորում
Երիկամների հանդիպող հիվանդությունները
Երիկամների հանդիպող հիվանդությունները
Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները
Արտազատությունը կենդանի օրգանիզմներում և նյութափոխանակության առանձնահատկությունները