Posted in ՖԻԶԻԿԱ 9

Ֆիզիկա՝ Սահմանումներ։ Բանաձևեր։ Առաջադրանքներ

Առաջին մակարդակ

Ձևակերպել Ջոուլ-Լենցի օրենքը։

hոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության եւ հոսանքի անցման ժամանակի արտադրյալին։

Գրի՛ր Ջոուլ-Լենցի օրենքի մաթեմատիկական արտահայտությունը:

Q=I2Rt

Ինչպե՞ս է արտահայտվում էլեկտրական հոսանքի աշխատանքի բանաձևը:

Q=UIt

Ինչպիսի՞ միավորներով է չափվում աշխատանքը:

Ջոուլ, կիլոջոուլ և այլն։

Ինչպե՞ս է արտահայտվում հոսանքի հզորության բանաձևը:

P=IU

Ի՞նչ միավորներով է չափվում հզորությունը:

Վատ, կիլովատ և այլն:

Ո՞ր հոսանքն ունի ավելի մեծ հզորություն՝ 220 Վ լարման տակ գործող 5 Ա հոսանքը, թե՞ 110 Վ լարման տակ գործող 10 Ա հոսանքը:

Երկու հոսանքն էլ ունեն նույն հզորությունը՝ 1100 Վատ:

Երկրորդ մակարդակ

1․Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 100 վ-ում 25 Օմ դիմադրություն ունեցող մետաղե պարույրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին:

iStock_000019129839_Small.jpg

I=U/R=120/25=4,8
Q=UIt=120*4,8*100=57600Ջ

2․ Ջեռուցիչ տարրի դիմադրությունը 200 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 0.6 Ա:

Q=I2Rt=0,36*200*10=720Ջ

Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում:

hot_electric_hob.jpg

3․ Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=20 Օմ և R2=80 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 200 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում:

images.jpg

4․ Նույն չափերի 0.1 Օմ⋅մմ2/մ  տեսակարար դիմադրությամբ երկաթե և 1.1 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ նիքրոմե հաղորդալարերը միացված են շղթային հաջորդաբար: Ինչի՞ է հավասար նույն ժամանակամիջոցում առաջին և երկրորդ հաղորդալարերում անջատված ջերմաքանակների հարաբերությունը:

5․ Էլեկտրական արդուկի 0.017 Օմ⋅մմ2/մ տեսակարար դիմադրությամբ պղնձե  սնուցող հաղորդալարի երկարությունը 2 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 1.5մմ2։ Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 10 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 3 Ա է:

7cafe0adbff60a65bc8b63e185697658.jpg

6․ Բնակարանի տաքացման համար օգտագործվող 100 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը  նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը 5 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

7․ Նկուղում էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 10 ժամում, եթե լամպը միացված էր 127 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

8․ 30 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 8 րոպեի ընթացքում:

1377342770.gif_big.jpg

9․ Էլեկտրական մսաղացի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը:

myasorubka-mirta-mgr315r!Large.jpg

10․ 9 Վ լարման և 1 Ա հոսանքի ուժի դեպքում ռադիոընդունիչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1 ժամ:

Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

b3.jpg

Leave a comment