Գոյականական անդամի լրացումներ
Հատկացուցիչ
Ցույց է տալիս պատկանելիություն, սերում, ծագում, առաջացում Պատասանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։

1.Գտնել հատկացուցիչները:
• Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
• Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
• Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
• Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
• Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
• Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
• Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:
Հատկացուցիչի կետադրությունը:
Հատկացուցչի և հատկացյալի միջև հաճախ ընկնում է գոյական կամ դերանուն պարունակող որոշիչ բառակապակցություն կամ դերբայական դարձված: Այս դեպքերում հատկացուցչի վրա դրվում է բութ և կոչվում է հեռացված հատկացուցիչ։
Օր.՝ Թռչունների երամը չվեց հարավ: – Թռչունների՝ ամպերի մեջ սավառնող երամը չվեց հարավ:
2. Կետադրի’ր:
1. Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
2. Բազեի՝ որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
3. Յուրաքանչյուրի՝ ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
4. Առագաստանավի` անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
5. Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
3.Գտեք որոշիչները և հատկացուցիչները, գրել՝ ինչ խոսի մասով են արտահայտված։
Կաքավաբերդի (հատկացուցիչ-գոյական) գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի (հատկացուցիչ-գոյական) ատամնաձև (որոշիչ-ածական) պարիսպները կորչում են սպիտակ (որոշիչ-ածական) ամպերի (հատկացուցիչ-գոյական) մեջ, միայն սևին են անում բարձր (որոշիչ-ածական) բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի (հատկացուցիչ-գոյական) գլխին հսկում կա, գոց են ապարանքի (հատկացուցիչ-գոյական) երկաթե (որոշիչ-ածական) դռները, աշտարակի (հատկացուցիչ-գոյական) գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին։
Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի (հատկացուցիչ-գոյական) ծվենները, պարսպի (հատկացուցիչ-գոյական) վրա երևում են մացառներ, աշտարակի (հատկացուցիչ-գոյական) խոնարհված (որոշիչ-դերբայ) գլուխը և կիսով չափ հողի (հատկացուցիչ-գոյական) մեջ խրված (որոշիչ-դերբայ) պարիսպները։ Ո՛չ մի երկաթյա (որոշիչ-ածական) դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի (հատկացուցիչ-գոյական) գլխին։
Լռություն կա Կաքավաբերդի (հատկացուցիչ-գոյական) ավերակներում։ Միայն ձորի (հատկացուցիչ-գոյական) մեջ աղմկում է Բասուտա (որոշիչ-գոյական) գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ (որոշիչ-ածական) որձաքարը։ Իր նեղ (որոշիչ-ածական) հունի մեջ գալարվում է Բասուտա (որոշիչ-ածական) գետը, ասես նրա սպիտա (որոշիչ-ածական) փրփուրի (հատկացուցիչ-գոյական) տակ ոռնում են հազար (որոշիչ-ածական) գամփռներ և կրծում քարե (որոշիչ-ածական) շղթաները։
Պարիսպների (հատկացուցիչ-գոյական) գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների (հատկացուցիչ-գոյական) տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու (որոշիչ-ածական) պտույտներ անում բերդի (հատկացուցիչ-գոյական) կատարին։ Ապա բարձրանում է քարե (որոշիչ-ածական) արծիվը, կտուցը կեռ (որոշիչ-ածական) թուր, մագիլները՝ սրածայր (որոշիչ-ածական) նիզակներ, փետուրները որպես պողպատե(որոշիչ-ածական) զրահ։
ինչպիսի, որ, որքան
Կաքավաբերդի (հատկացուցիչ-գոյական) բարձունքի (հատկացուցիչ-գոյական) միակ ծաղիկը ալպիական (որոշիչ-ածական) մանուշակն է, ցողունը կաքավի (հատկացուցիչ-գոյական) ոտքի (հատկացուցիչ-գոյական) պես կարմիր (որոշիչ-ածական), ծաղիկը ծիրանի (որոշիչ-ածական) գույն։ Քարի (հատկացուցիչ-գոյական) մոտ է բսնում ալպիական (որոշիչ-ածական) մանուշակը, պարիսպների (հատկացուցիչ-գոյական) տակ։ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր (որոշիչ-ածական) բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն (որոշիչ-ածական) բուրաստան։