Posted in ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 9

ՀՀ հողային ծածկը

Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքին՝ նրա հողային ծածկույթը աչքի է ընկնում բացառիկ բազմազանությամբ: Դա տարբեր գործոնների ազդեցության հետևանք է: Դրանք են մակերևույթի տարաբնույթ ապարները, կլիմայական պայմանները (ջերմություն, խոնավություն)բուսականությունը և տեղանքի ռելիեֆը: Հայաստանին՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույթի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ:

Continue reading “ՀՀ հողային ծածկը”
Posted in ՔԻՄԻԱ 9

Իմ օրվա ռեժիմը

Իմ կարծիքով, իմ ապրելակերպը այդքան էլ առողջ չէ։ Ես աշխատանքային օրերին առավոտյան արթնանում եմ մոտավորապես ժամը 8-ից 9-ը և առանց նախաճաշելու գնում եմ դպրոց։ Դպրոցում 12:35 հիմնականում գնում եմ սնվելու։ Երբ դասերը ավարտվում են, ես գնում եմ կիթառի, և մոտավորապես 16:30 հասնում եմ տուն և քնում։ Գիշերը, երբ բոլորը քնած են, ես արթնանում եմ և գնում եմ սնվելու։ Հետո անում եմ դասերս, և եթե ավարտելուց հետո քունս չի տանում, ֆիլմեր եմ նայում։ Հստակ ժամ չեմ կարող ասել, քանի որ ամեն օր տարբեր ժամերի եմ քնում՝ մի օր ուշ, մի օր շուտ։ Ոչ աշխատանքային օրերին, երբ ուշ եմ քնում, արթնանում եմ 1-ից հետո։ Սնվում եմ, գնում եմ զբոսնելու, և երբ գալիս եմ տուն, զբաղվում եմ կիթառով և անում եմ դասերը։