Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 9

Հայոց լեզու

9. Հայրը, ընդհատելով խոսքը, հարցական հայացքը բևեռեց որդու աչքերին, որոնք ներքին մի սարսափով պղտորվել էին։

10. Ո՜վ մարդ, երկնքից ձեր խնդրանքը միշտ իմ ոտքերի տակ է, – մրմնջաց բանաստեղծը

11. Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալով՝ ընկրկելով փողոցով անցնող քաղաքապետի առջև։

12. Մենք խուսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահանջ էր զգում իր մտքներն արտահայտել։

13. Հաճախ նա գիշերները վեր էր թռչում խայթվածի պես, գալարվում էր անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվածի նման, հետո լռում սարսափած։

14. Հո հիվանդ չե՞ս – սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և մոտեցավ ուշադիր աչքս նայեց, — գույնդ տեղն է, միայն տխուր ես երևում։

15. Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ նայում էր սողունին, սակայն օձը, ի վերջո չդիմանալով նրա հայացքի կայծակին, սուլեց և մի ակնթարթում անհետացավ։

16. Զարմանում էր, որ Լիլիթին տեսնելու վարկյանից սիրտը լցվել էր մի քաղցր զգացումով, և այդ օրվանից սկսած՝ դրախտը հազար անգամ ավելի գեղեցիկ է դառնում։

17. Ադամը, խելքը բոլորովին կորցրած, իսկույն տեղավորվեց Լիլիթի դիմաց և ապշած սկսեց դիտել, թե ինչպես է նա քնքուշ մատներով խաղում գոհարների հետ։

18. Նա տարակուսանքով նայեց ինձ և ապա խոսեց զանազան բաների մասին, որոնք բնավ առնչություն չունեին իմ ասածներին։

19. Ադամը, բեռնավորված ծանր զամբյուղով, վերջնալույսին հևիհև հասավ լճակին, ուր Լիլիթն անհամբեր սպասում էր իր սիրելիին։

Leave a comment