1․ Կարդա պատմությունը, վերնագրիր։
Չպատճառաբանված ատելություն
2․Նկարագրիր քո զգացումները։
Այս պատմությունը կարդալիս ես ունեցա տարբեր զգացողություններ, սկզբում չէի հավատում, որ երեխան կարող է իր մորը ատել աչք չունենալու պատճառով։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ չի կարող լինել ինչ-որ բան, որը կստիպի ատել մորը։ Երբ կարդացի մոր մահվան մասին և նրա նամակը, ես փշաքաղվեցի։
3․Պատմությունը փոխիր այնպես, ինչպես կուզեիր այն ավարտվեր, հիմնավորիր։
Ես կուզեի, որ տղան ներեր իր մորը ինչքան հնարավոր է շուտ, առավել ևս, երբ իր մայրը գնացել էր իր տուն ընտանիքի հետ ծանոթանալու։ Ես կուզեի որ տղան ներս հրավիրեր մորը, խնամեր և ամեն ինչ աներ մորը բուժելու համար։
Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, ամաչում էի նրա պատճառով, որ ստիպված եմ միշտ տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում, խոհարարուհի էր: Մի անգամ մայրս եկավ ինձ դպրոցից տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս հարցրեց.
— Մայրդ մի աչքանի՞ է։
Ես մորս սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի այն, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո սկսեցի շատ աշխատել ու գնացի Սինգապուր՝ ուսումս շարունակելու, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները, երջանիկ էի, բայց մի օր էլ մայրս եկավ հետևիցս՝ Սինգապուր: Երեխաներս նրան տեսնելով` վախեցան: Ես նրան դուրս արեցի տնից… Նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են։ Գնացի… Հետաքրքրության համար այցելեցի հին տունս, հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ։
Նամակում գրված էր. «Տղաս, կներես ամեն ինչի համար, կներես, որ վախեցրեցի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն, շատ կուզեի ողջ լինել, որ գոնե հեռվից տեսնեի քեզ: Ե՞րբ կգաս։ Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք պատահեց` կորցրիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն, և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով…
Մեծ սիրով՝ քո մայր»…
*************************************************************************************
2․ Կարդա այս երկու առակը, մեկնաբանիր, հիմնավորիր ասելիքդ։
- Մի մարդու մոտ եկան Աղքատությունն ու Հարստությունը և հարցրին.
-Ո՞վ է մեզանից ավելի գեղեցիկ։
Վախեցավ մարդը, մտածեց` «Եթե ասեմ` Աղաքատությունն ավելի գեղեցիկ է, ապա Հարստությունը կբարկանա ու կգնա: Իսկ եթե ասեմ` Հարստությունն ավելի գեղեցիկ է, ապա Աղքատությունը կնեղանա ինձնից ու վրեժ կլուծի»։
Մտածեց մի քիչ ու ասաց.
-Քանի դեռ դուք ձեր տեղում կանգնած եք, ես չեմ կարող որոշել, դուք պտտվեք, քայլեք, որ ես նկատեմ գեղեցիկին: Սկսեցին Աղքատությունն ու Հարստությունը շրջել տեղանքով` այս ու այն կողմ անելով: Մարդը մտածեց, ապա պատասխանեց. -Դո’ւ, Աղքատություն, ավելի գեղեցիկ ես թիկունքից, երբ հեռանում ես, իսկ դո’ւ, Հարստություն, ավելի հիասքանչ ես դիմացից, երբ ինձ ես մոտենում…
Երբ սկզբից աղքատ ենք լինում և կամաց-կամաց սկսում ենք բարգավաճել ու հարստանալ, իմանում ենք, ինչ է աղքատությունը և սկսում գնահատել այն, ինչ ունեինք և ունենք: Իսկ հարստությունը, երբ գալիս է, ձգտում ենք ավելի շատ և փորձում ենք անել ամեն ինչ, որ այդ ամենը չկորցնենք: Աղքատությունը, երբ գնում է, իրոք ավելի գեղեցիկ է, և հարստությունը, երբ գալիս է, ավելի գեղեցիկ է:
- Մի մարդ տուն է գնում իր համար, որը շատ շքեղ էր ու գեղեցիկ։ Այդտեղ կար նաև այգի։ Նրա կողքին ապրում էր մի նախանձ հարևան, ով միշտ փորձում էր փչացնել նրա տրամադրությունը՝ աղբ էր դնում դարպասի մոտ և այլն… Մի անգամ մարդը դուրս է գալիս տանից բարձր տրամադրությամբ ու դարպասի մոտ դույլով աղբ է գտնում։ Նա վերցնում է դույլը, դատարկում աղբը ու դրա մեջ լցնում իր այգու ամենահյութալի խնձորները և գնում հարևանի տուն: Հարևանը, երբ լսում է դռան թակոցը, մտածում է. «Վերջապես ես լցրեցի նրա համբերության բաժակը»։
Նա բացում է դուռը, կռվի հույս ունենալով, բայց մարդը տալիս է նրան խնձորներով լի զամբյուղն ու ասում.
— Ով ինչով հարուստ է, այդ էլ կիսում է մյուսների հետ։
Ես մտածում եմ, որ նախանձ մարդկանցից պետք է հեռու մնալ կամ նրանց ցույց տալ ճիշտ ուղին՝ ճիշտ մոտեցումով: Կարծում եմ, որ պետք է վատին փորձել լավով պատասխանել, քանի որ երբ մարդը վատ բան է անում և նրան նույն ձև պատասխանում է, նա ավելի է չարանում, իսկ եթե պատասխանենք լավով, նա կմտածի, թե ինչ է անում և կհասկանա իր սխալը: Այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ պետք է վատին վատով վերաբերվել: Եթե մարդը գիտի լավություն անել, նա մարդկանց լավություն կանի, իսկ եթե չգիտի, թե ինչպես լավություն անել և չի ուզում, նա վատություն կանի: