Posted in ENGLISH 9

What type of person are you?: Exercise

New Headway Intermediate. What type of person are you? slide 76, ex-es 3,4

I’m a person who sometimes smiles and feels happy. I’m reliable, and my friends can easily share their problems with me. I’m moody — my mood can change at any time. I don’t like it when my room is messy, but I’m also a very lazy person. At the same time, I can be motivated. I’m talkative and sociable, but it depends on the people. I’m different with different people, and I speak to them in different ways. I try to be a relaxed person, but I’m impatient and nervous.

Continue reading “What type of person are you?: Exercise”
Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 9

Շունն ու սրվակը։ Գիյոմ Ապոլիներ

Շունն ու սրվակը։ Գիյոմ Ապոլիներ

Իմ սիրելի շուն, բարի շուն, իմ սիրելի շնիկ, մոտ եկ, հոտ քաշիր այս անուշահոտ ջրից, որը քաղաքիս ամենապատվական պարֆյումերից եմ գնել: Եվ շունը պոչը թափ տալով, որ, ըստ իս, այդ թշվառ արարածների ծիծաղի կամ ժպիտի նշանն է, մոտեցավ ու իր խոնավ դունչը հետաքրքրությամբ հպեց սրվակի բերանին, ապա հանկարծ ահով ետ-ետ քաշվեց ու սկսեց վրաս հաչել, ասես թե կշտամբելիս լիներ ինձ: Ա~հ, թշվառ շուն, եթե ես ձեզ մի կույտ աղբ առաջարկեի, դուք հաճույքով պիտի հոտոտեիք այն, անգամ գուցե խժռեիք այն: Այդպես է, իմ տխուր կյանքի անարժան ուղեկից, դուք նման եք հասարակության, որին չպետք է բնավ նուրբ անուշահոտություն առաջարկել (դա նրան նեղացնում է),այլ պետք է տալ լոկ խնամքով հավաքած աղտեղություններ:

Առաջադրանքներ

1.Ինչու՞ է շան արձագանքը համեմատվում հասարակության արձագանքի հետ։

Շան արձագանքը նմանեցվում է հասարակության արձագանքին, որովհետև շունը չընդունեց բարի բան՝ անուշահոտ ջուրը, ու սկսեց հաչել։ Հեղինակը կարծում է, որ մարդիկ էլ են այդպես. երբ նրանց ինչ-որ գեղեցիկ կամ նուրբ բան ես առաջարկում, նրանք մերժում են, չեն հասկանում դրա արժեքը։

2.Ինչպիսի՞ն, ըստ հեղինակի, հասարակության վերաբերմունքը բարձր մշակույթի կամ գեղեցիկի նկատմամբ։

Հեղինակի կարծիքով՝ հասարակությունը բարձր մշակույթը չի սիրում։ Գեղեցիկ ու նուրբ բաները նրան դուր չեն գալիս։ Դրանք ավելի շուտ նեղացնում են մարդկանց, քանի որ նրանք սովոր չեն նման արժեքների։

3.Ի՞նչ են ներկայացնում «աղբը» և «աղտեղությունները»՝ ուղղակի և փոխաբերական իմաստներով։

Ուղղակի իմաստով՝ «աղբը» և «աղտեղությունները» սովորական կեղտոտ ու անպետք բաներն են։ Փոխաբերական իմաստով՝ դրանք այն ամենն են, ինչ սիրում է հասարակությունը՝ վատ համ ունեցող, ցածր որակի, անճաշակ, երբեմն էլ անբարոյական բաները։

4.Ինչպիսի՞ քննադատություն է պարունակում տեքստը։

Տեքստը քննադատում է հասարակությանը։ Հեղինակը դժգոհ է, որ մարդիկ չեն գնահատում գեղեցիկն ու բարձր մշակույթը։ Փոխարենը՝ նրանք սիրում են այն, ինչ կեղտոտ է, անորակ կամ անիմաստ։ Նա ասում է, որ հասարակությանը պետք է տալ ոչ թե նուրբ բաներ, այլ այն, ինչին իրենք սովոր են՝ անպետք ու ցածրարժեք բաներ։