Posted in ԻՄ ՄԱՍԻՆ

Իմ սահմանները. ինչպե՞ս են դրանք ձևավորվում

Ես սկսել եմ մտածել իմ սահմանների մասին, երբ հասկացա՝ պարտադիր չէ ամեն բանի համաձայնվել։ Երբ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, արդեն կարողանում եմ ասել՝ «չեմ ուզում» կամ «դա ինձ անհարմար է»։ Հենց էդ պահին հասկացա՝ սահման ունենալը նշանակում է հասկանալ ինքդ քեզ։

Իմ սահմանները ձևավորվում են տարբեր իրավիճակներում։ Երբեմն ինչ-որ մեկը մի բան ասում է, ու ես զգում եմ՝ դա ինձ դուր չի գալիս։ Սկզբում լռում էի, բայց հետո հասկացա՝ լռելը չի օգնում։ Արժե ասել, թե ինչ եմ մտածում։ Այդպես մարդիկ ավելի լավ հասկանում են ինձ։

Սահման ունենալը նաև նշանակում է ուրիշներին չնեղացնել։ Ես փորձում եմ հիշել, որ ինչպես ես ունեմ սահմաններ, այնպես էլ ունեն մյուսները։ Երբ հարգում ենք իրար, ավելի լավ ենք հասկանում միմյանց։

Ես դեռ սովորում եմ՝ ոնց պահել իմ սահմանները, բայց ամեն քայլով ավելի վստահ եմ դառնում։ Դա ինձ օգնում է՝ լինել ինքս իմ նման, ոչ թե ինչ-որ մեկի ուզածով։

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 9

Գարունը գրականության մեջ

«Գարուն» բառի ծագումը

«Գարուն» բառը բնիկ հնդևրոպական է, և հնում օգտագործվել է որպես «կարուն»։ Այն կապված է բնության արթնացման, կենդանանալու ու նոր կյանքի սկսման գաղափարի հետ։

Continue reading “Գարունը գրականության մեջ”
Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 9

Անին՝ հայոց միջնադարյան փառավոր մայրաքաղաքը

Թեմա՝ Անին՝ հայոց միջնադարյան փառավոր մայրաքաղաքը

Դասարան՝ 9-րդ
Սովորող՝ Նատալի Տագեսյան

Նպատակ

Նախագծի նպատակն է ուսումնասիրել Անիի՝ որպես մայրաքաղաքի նշանակությունը, նրա տնտեսական, մշակութային և ռազմաքաղաքական դերը միջնադարյան Հայաստանում։ Այս հետազոտությունը կօգնի հասկանալ՝ ինչու Անին դարձավ կարևորագույն կենտրոն և ինչպես նրա փառքը շարունակվում է հիշվել անգամ մեր օրերում։

Պատմական ակնարկ

Անին գտնվում է Ախուրյան գետի աջ ափին՝ Շիրակի սարահարթում, ներկայիս Թուրքիայի Կարսի մարզում, Հայաստանի սահմանին մոտ։ Քաղաքը հայտնի է դեռևս 5-րդ դարից՝ որպես Կամսարականների ամրոց։

9-րդ դարի սկզբին այն անցնում է Բագրատունիներին։ Իսկ 961 թվականին Աշոտ Գ Ողորմածը Անին հռչակում է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք՝ Կարսից տեղափոխելով թագավորական նստավայրը։

Անին՝ որպես մայրաքաղաք

  • Քաղաքի ծաղկումը սկսվում է հատկապես Գագիկ Ա-ի օրոք (989–1020), երբ բնակչությունը հասնում էր շուրջ 100,000-ի։
  • Անին դառնում է մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոն։
  • Ճարտարապետական մեծագույն հուշարձանները՝ եկեղեցիներ, պալատներ, կամուրջներ, կառուցվում են հենց այս շրջանում։
  • Քաղաքը ստանում է «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» պատվանունը։

Տնտեսական նշանակություն

  • Քաղաքը գտնվում էր առևտրային ճանապարհների խաչմերուկում։
  • Բարգավաճում էր արհեստագործությունը, շուկան, ոսկերչությունը։
  • Քաղաքում գործել են տասնյակ մշակութային կենտրոններ, դպրոցներ, մատենագրական միջավայր։

Պաշտպանություն

  • Անին ունեցել է հզոր պաշտպանական պարիսպներ, աշտարակներ, խրամուղիներ։
  • Ռազմավարական դիրքը ամրացրել էր նրա անվտանգությունը։

Անիի անկումը

  • 1045 թվականին Անին գրավվեց Բյուզանդական կայսրության կողմից։
  • Բագրատունիների թագավորության անկումից հետո քաղաքը կորցրեց մայրաքաղաքի կարգավիճակը։
  • Հետագա դարերում ենթարկվեց նաև սելջուկների և մոնղոլների ավերածություններին։

Վերլուծություն

Անին դարձել է միջնադարյան հայկական պետության կենտրոնացվածության խորհրդանիշը։ Նրա զարգացումը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ռազմավարական, տնտեսական և մշակութային գործոնների միասնությունը ստեղծել հզոր քաղաք։
Բայց Անին նաև վկայությունն է այն բանի, թե ինչպես քաղաքական անկայունությունը և արտաքին ներխուժումները կարող են քայքայել նույնիսկ ամենամեծ բարգավաճումը։

Եզրակացություն

Անին ոչ միայն եղել է մայրաքաղաք, այլ նաև հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ճարտարապետական ինքնության արտահայտումը։ Թեև այսօր այն ավերակ է, նրա պատմությունը շարունակում է խոսել հզոր անցյալի, միասնության և մշակույթի մասին։