


Խնդիրներ
Ուղիղ խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա է կրում գործողությունը: Պատասխանում է ու՞մ, ի՞նչ(ը) հարցերին:
Օրինակ՝ Մայրը սիրում է որդուն: Երեխան բացեց դուռը:
Հանգման անուղղակի խնդիրը դրվում է տրական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որին հանգում է ենթակայի կատարած գործողությունը։ Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են հանգման խնդիրներ՝ հպվել, դիպչել, հանգել, ձուլվել, մոտենալ, ուղղվել, նշան բռնել, հենել, կռթնել, թիկն տալ, իջնել և այլն։ Հանգման խնդիրը պատասխանում է ու՞մ, ինչի՞/ն/, ու՞մ վրա, ու՞մ դեմ, ինչի՞ դեմ, ընդդեմ ու՞մ, ընդդեմ ինչի՞, ու՞մ հանդեպ, ինչի՞ հանդեպ, ու՞մ հետ հարցերին։
Օրինակ՝ Նա հանգեց այդ մտքին։ Հարցն ուղղված է տնօրենին։ Ես նրան դիմեցի մի հարցով։
Հանգման խնդիրները կարող են հանդես գալ նաև կապերի (դեմ, ընդդեմ, վրա և այլն) և կապվող բառերի հետ։
Օրինակ՝ Սվիններն ուղղված էին թշնամիների դեմ։ Շունը հաչում է անցորդի վրա։
Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով (-ով, -բ վերջավորություններ) և ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը։
Օրինակ՝ Ուսուցիչը հպարտանում է լավ աշակերտով։ Ջուրն արյամբ չեն լվանա։ Տիգրանը դանակով կտրեց մատը։
Ներգործող անուղղակի խնդիրը դրվում է հիմնականում բացառական (-ից վերջավորություն) և գործիական (-ով, -բ վերջավորություններ) հոլովներով և ցույց է տալիս այն առարկան, որի ներգործությամբ, ազդեցությամբ կատարվում է տվյալ գործողությունը։
Օրինակ՝ Ուսուցիչը հարգվում է աշակերտներից։ Գետինը ծածկվեց ձյան հաստ շերտով։
Վերաբերության անուղղակի խնդիրը դրվում է բացառական հոլովով և ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է։ Վերաբերության խնդիրը կարող է կազմվել նաև սեռական հոլովի և կապի միջոցով։
Օրինակ՝ Աշակերտները խոսում էին կինոյից։ Ծերունիները պատմում են պատերազմից։
Օրինակ՝ Բոլորը հարգանքով են արտահայտվում Արամի մասին։
Անջատման խնդիրը դրվում է բացառական հոլովով։ Այն ցույց է տալիս այն առարկան, որից հեռանում կամ անջատվում է ինչ-որ առարկա։
Օրինակ՝ Նա հազիվ էր ազատվել իր ուսուցչից։
Մի շարք բայերի հետ հիմնականում գործածվում են անջատման խնդիրներ՝ բաժանվել, հեռանալ, առանձնացնել, մեկուսանալ, փախչել, պոկվել, խուսափել, խուսանավել, ջոկել, քաշվել, շորթել, փախցնել, գանձել և նման շատ այլ բայեր։
Միասնության խնդիր կոչվում է այն առարկան, որի հետ, որի ընկերակցությամբ կատարվում է գործողությունը։ Պատասխանում է ո՞ւմ հետ, ինչի՞ (ինչերի՞) հետ հարցերին։
Օրինակ
Էլիզը Էլենի և Նատայի հետ գնաց դպրոց։
Դերբայական դարձված
Նախադասության մեջ գործածված դերբայն իր լրացումներով կոչվում է դերբայական դարձված։
Օրինակներ՝
անթարթ նայելը (անորոշ դերբայ),
դասերից հոգնած (հարակատար դերբայ),
բարձունքից նայող (ենթակայական դերբայ),
առաջադրանքը կատարելիս (համակատար դերբայ)։
Հատկացուցիչ
Ցույց է տալիս պատկանելիություն, սերում, ծագում, առաջացում Պատասանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։
Վերաբերական
Հաստատական՝ այո՛, արդարև, անշուշտ, անկասկած, անպատճառ,
անտարակույս, անպայման, իսկապես, իրոք, հիրավի և այլն.
ժխտական ՝ ո՛չ, չէ՛.
Երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, ասես,
միգուցե, մի՞թե, արդյոք և այլն.
Զգացական՝ բարեբախտաբար, դժբախտաբար, երանի, ցավոք և այլն.
Սաստկական՝ անգամ, նույնիսկ, հենց, մանավանդ, նամանավանդ, մինչև
անգամ, մինչև իսկ և այլն.
Սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, թեկուզ, միայն, սոսկ, միայն թե և այլն
Ցուցական՝ ահա, ահավասիկ.
Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
Կապեր
Սեռական՝ առթիվ, առջև, դիմաց, մասին, համար, նման, նկատմամբ, պատճառով, փոխարեն և այլն։
Տրական՝ զուգընթաց, ընդառաջ, կից, հակառակ, չնայած և այլն։
Հայցական՝ առ, դեպի, ի վար, ի վեր, մինչև, իբրև, նախքան, չհաշված և այլն։
Բացառական՝ բացի, դուրս, զատ, վար, վերև, ներքև, ներս, անկախ և այլն։
Գործիական՝ հանդերձ, մեկտեղ, մեկ (օրինակ՝ սենյակով մեկ)։
Ներգոյական՝ մոտ, վրա, հետ, պես, չափ, համար, նման, հօգուտ, հանձին, ի դեմս, հանուն։
Շաղկապներ
Համադասական՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև, այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե, թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Մակբայներ
Տեղի՝ ամենուրեք, դեմ դիմաց, հեռու, մեջտեղ, գյուղեգյուղ, դռնեդուռ։
Ձևի՝ արագ, բարեկամաբար, դանդաղ, կամաց, հերոսաբար, միաձայն, լրջորեն, հազիվհազ, հապճեպ, հոտնկայս, ներքուստ, արտաքուստ։
Չափ ու քանակի՝ ամբողջովին, հաճախ, լիովին, գրեթե, մոտավորապես, բազմիցս, մասամբ, չափազանց, փոքր-ինչ, իսպառ, քառակի։
Ժամանակի՝ այժմ, այլևս, այսուհետև, արդեն, նախօրոք, վաղ, վաղուց, ուշ, օրեցօր, առայժմ, միշտ, հիմա, հավիտյան։
Մակբայների ածանցներ՝ բար, պես, որեն, ովին, ակի, գին, պատիկ, վարի, ուստ։
Մակդիրներ
Առարկան, երևույթը, գործողությունը արտահայտչորեն, հաճախ փոխաբերական իմաստով բնութագրող բառերը կոչվում են մակդիրներ։
Օրինակ
(Կանաչ) ճանապարհ։ (ճանապարհը հիմնականում կանաչ չի լինում, այսինքն ներկայցվածա գեղարվեստորեն, փոխաբերական իմաստով):
Մակդիրը կարող է լինել
Գոյական՝ (քար) լռություն, (ծով) համբերություն
Ծծական՝ (պայծառ) ուրախություն, (ծանր) իրավիճակ։
Մակբայ՝ (դառնորեն) ողբալ, (ագահաբար) ուտել։
Դերբայ՝ (փշաքաղված) գետ, (մթնած) հոգի։
Բայածանցներ
Սոսկածանցներ՝ ան, են, ն, չ
Պատճառական՝ ացն, եցն, ցն
Բազմապատկական՝ ատ, ոտ, կոտ, տ
Կրավորական՝ վ
Դերանուններ
Անձնական՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:
Ցուցական` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:
Փոխադարձ՝ իրար, միմյանց, մեկմեկու, մեկմեկի
Հարցական՝ ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
Որոշյալ՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:
Անորոշ՝ ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը: