Posted in ԻՄ ՄԱՍԻՆ

Իմ սահմանները. ինչպե՞ս են դրանք ձևավորվում

Ես սկսել եմ մտածել իմ սահմանների մասին, երբ հասկացա՝ պարտադիր չէ ամեն բանի համաձայնվել։ Երբ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, արդեն կարողանում եմ ասել՝ «չեմ ուզում» կամ «դա ինձ անհարմար է»։ Հենց էդ պահին հասկացա՝ սահման ունենալը նշանակում է հասկանալ ինքդ քեզ։

Իմ սահմանները ձևավորվում են տարբեր իրավիճակներում։ Երբեմն ինչ-որ մեկը մի բան ասում է, ու ես զգում եմ՝ դա ինձ դուր չի գալիս։ Սկզբում լռում էի, բայց հետո հասկացա՝ լռելը չի օգնում։ Արժե ասել, թե ինչ եմ մտածում։ Այդպես մարդիկ ավելի լավ հասկանում են ինձ։

Սահման ունենալը նաև նշանակում է ուրիշներին չնեղացնել։ Ես փորձում եմ հիշել, որ ինչպես ես ունեմ սահմաններ, այնպես էլ ունեն մյուսները։ Երբ հարգում ենք իրար, ավելի լավ ենք հասկանում միմյանց։

Ես դեռ սովորում եմ՝ ոնց պահել իմ սահմանները, բայց ամեն քայլով ավելի վստահ եմ դառնում։ Դա ինձ օգնում է՝ լինել ինքս իմ նման, ոչ թե ինչ-որ մեկի ուզածով։