Posted in ԷԿՈԼՈԳԻԱ 10

Էկոլոգիական հիմնախնդիրների բնույթը

Էկոլոգիական հիմնախնդիրները խնդիրներ են, որոնք առաջանում են մարդու և բնության միջև ոչ ճիշտ փոխազդեցության արդյունքում՝ վնասելով շրջակա միջավայրը։ Աղտոտվում են օդը, ջուրը, հողը, կրճատվում է կենսաբազմազանությունը, ճնշվում են բնական էկոհամակարգերը, առաջանում են գլոբալ խնդիրներ՝ կլիմայի փոփոխություն, սառցադաշտերի հալում, անապատապատում։ Դրանց պատճառներն են՝ արդյունաբերության և տրանսպորտի արտանետումներ, անտառահատում, աղբի ավելացում և ոչ ճիշտ կառավարում, բնական ռեսուրսների չարաշահում։