Posted in ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ 10

Թեման՝ «Փող»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ի՞նչ գիտեք «փողի» մասին

Փողը այն ամենակարևոր բաներից մեկն է մեր կյանքում։ Այն մեզ թույլ է տալիս գնել այն, ինչ մեզ պետք է՝ ուտելիք, հագուստ, տեխնիկա կամ այլ իրեր։ Փողը նաև օգնում է մարդկանց փոխանակել ապրանքներն ու ծառայությունները առանց դժվարության։ Բացի այդ, այն մարդկանց միջև վստահություն է ստեղծում։ Այսօր փողը կարող է լինել ոչ միայն թղթադրամ կամ մետաղադրամ, այլ նաև քարտերի կամ բանկային հավելվածների մեջ՝ թվային ձևով։

  • Ի՞նչ ճանապարհ է անցել մարդկությունը մինչև «փողի» գաղափարի ստեղծումը

Շատ վաղ ժամանակներում փող գոյություն չի ունեցել։ Մարդիկ ապրանք էին փոխանակում ապրանքի հետ՝ օրինակ՝ մեկ մարդ իր ունեցած հացը տալիս էր, մյուսը նրան տալիս էր միս կամ մրգեր։ Բայց այդ համակարգը շատ անհարմար էր, որովհետև միշտ չէ, որ մարդիկ ունենում էին այն, ինչ մյուսը ուզում էր։ Ժամանակի ընթացքում մարդիկ մտածեցին ունենալ ինչ-որ ընդհանուր բան, որի միջոցով բոլորն էլ կարողանան առևտուր անել։ Սկզբում դա եղել են մետաղներ՝ ոսկի, արծաթ, պղինձ, հետո՝ մետաղադրամներ։ Հետագայում մարդիկ սկսեցին օգտագործել թղթադրամներ, հիմա նաև բանկային քարտեր։

  • Ինչպիսի՞ն կլինի աշխարհը առանց փողի

Եթե աշխարհում փող չլիներ, կյանքը շատ բարդ կդառնար։ Մարդիկ նորից ստիպված կլինեին ապրանքները փոխանակել իրար հետ։ Դա շատ ժամանակատար և անհարմար կլիներ, որովհետև բոլորի ցանկություններն ու կարիքները տարբեր են։ Բացի այդ, շատ մարդիկ չէին կարողանա ստանալ այն, ինչ իրոք ուզում են, որովհետև ամեն ինչ հավասար չի լինում փոխանակել։ Առանց փողի հասարակությունը դժվար թե ճիշտ գործեր, և շատ բաներ կկորցնեին իրենց արժեքը։

Ներկայացրե՛ք

  • «Փողի» պատմության մի քանի հետաքրքիր էջեր

Փողի պատմությունը շատ երկար ու հետաքրքիր է։ Վաղ ժամանակներում Չինաստանում օգտագործվել են Spade money կոչվող մետաղադրամներ՝ տարօրինակ ձևով պատրաստված։ Բայց մինչև մետաղադրամների հայտնվելը մարդիկ օգտագործում էին ամեն ինչ, օրինակ՝ աղ, մորթի՝ որպես փոխանակման արժեք։ Հետո մտածեցին մետաղից մետաղադրամներ պատրաստել՝ ոսկուց ու արծաթից, որ ունենան նույն արժեքը բոլորի համար։ Առաջին մետաղադրամները եղել են Լիդիայում՝ մոտ 2700 տարի առաջ։ Ավելի ուշ Չինաստանում հայտնվեց թղթադրամը՝ շատ ավելի թեթև ու հարմար։ Հետո մարդիկ ստեղծեցին բանկեր, քարտեր։ Բայց ինչքան էլ փոխվի՝ փողը միշտ մնացել է կարևոր, որովհետև առանց դրա կյանքը շատ ավելի բարդ կլիներ։

Leave a comment