Day: November 20, 2025
Հովհաննես Գրիգորյան
Կարդում ենք Հովհաննես Գրիգորյան (աշխատանքի ներկայացման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 25)
1. Ի՞նչ է սպիտակ բանաստեղծությունը։ Քեզ դո՞ւր է գալիս այն։
Սպիտակ բանաստեղծություն կոչում են այն, երբ տողերում չկան հանգավորումներ։ Ինձ այդքան էլ դուր չի գալիս առանց հանգերով բանաստեղծությունները, երբ կարդում եմ այն մի տեսակ անհետաքրքիր է թվում։
Հովհաննես Գրիգորյանի մասին

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Գրել և տպագրել սկսել է դպրոցական տարիներից։ «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին։ Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009)։ Մահացել է փետրվարի 7, 2013-ին, Երևանում։

