Վահան Տերյանը մեծ հայ բանաստեղծ էր, և նա գրել է մի բանաստեղծությունների շարք, որը կոչվում է «Երկիր Նաիրի»։ Այդ անունը վերցրել է Հայաստանի հին պատմական անվանումներից մեկից՝ «Նաիրի», որը տարիների ընթացքում ներկայացրել է հայկական երկիրը որպես գաղափար և տուն։ Սա կապված է մեր երկրի պատմության և պատմական հիշողության հետ։
«Երկիր Նաիրի» շարքը Տերյանը գրել է 1913–1916 թվականներին։ Այդ տարիներին նրա բանաստեղծություններն ավելի շատ են տպագրվել թերթերում և մամուլում։ Նա այդ շարքում արտահայտել է իր հայրենասիրական զգացմունքները և սերը հայրենիքի նկատմամբ։ Այսինքն՝ նա երգում է Հայաստանի, նրա ժողովրդի ապրումների, ցավի և հույսի մասին։
Շարքում մեծ տեղ են զբաղեցնում Հայաստանի ծանր ժամանակները, Առաջին համաշխարհային պատերազմի տարիները և Մեծ եղեռնի շրջանը։ Տերյանը կանգնել է իր ժողովրդի կողքին և իր բանաստեղծությամբ ցույց է տվել, թե որքան մեծ ցավ, բայց նաև մեծ սեր ու հույս ունի իր հայրենիքի նկատմամբ։ Նա «Նաիրի» բառը օգտագործել է որպես խորհրդանիշ՝ հայրենիքի, նրա ցավի և նոր կյանքի հույսի։