Դասարանական աշխատանք
Արդյո՞ք մարդը ազատ է, թե մեր բոլոր ընտրությունները կանխորոշված են (կենսաբանությամբ, դաստիարակությամբ և հասարակությամբ)
Մարդը լիովին ազատ չի կարող լինել։ Գրեթե բոլոր որոշումները մարդը կայացնում է ինչ-որ մի բանի, կամ ինչ-որ մեկի ազդեցությամբ։ Շատ քիչ պարագաներում է մարդը կայացնում որոշում, առանց ինչ-որ մեկի կարծիքը լսելու։ Մարդիկ կարող են նույն իրավիճակում տարբեր ընտրություններ կատարել կախված սեռից, հասարակությունից։ Տղաները և աղջիկները տարբեր բաներում իրար լրացնում են, քանի որ բաներ կան, որոնք կարող են անել միայն աղջիկները, և բաներ կան, որոնք կարեղ են անել միայն տղաները։ Եթե աղջիկը անի մի բանը, որը հիմնականում անում են տղաներնը, դա հասարակության կողմից շատ վատ կնայվի, և ոչ մեկ չի ընդունի նրա քայլը։ Մարդիկ կան, ովքեր շատ կախված են հասարակությունից և վախենում են նրանց արձագանքնից։ Նրանք ազատ չեն, քանի որ չեն անում այն, ինչ ուզում են։ Բայց իմ կարծիքով ճիշտ չէ միշտ անել այն ինչ ուզում ես, քանի որ դա կարող է վնասել հասարակությանը, կան հենց ինքն իրեն։ Ես կարծում եմ, որ մարդը ընտրություն կատարելուց առաջ կարող է լսել հասարակությանը, բայց կարող է չընդունել նրանց կարծիքը։ Նաև մարդու ազատությունը և բոլոր որոշումները կախված են իր դաստիարակությունից, նա կարող է այնպիսի դաստիարակություն ստացած լինի, որի պատճառով կայացնի որոշում առանց մտածելու մյուսների մասին։ Բայց կան նաև այնպիսի դաստիարակություն ստացած մարդիկ, ովքեր առաջին հերթին մտածում են մյուսներին չվնասելու, չնեղացնելու մասին։ Իմ կարծիքով մարդը որոշում կայացնելուց պետք է մտածի, և իր մասին, և իր շրջապատի, կախված իրավիճակից։
