Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 10

Հայոց լեզու

1․ Տեքստ

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթր շղարշներով։ Նստեց ծածկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը՝ մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է, անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

Continue reading “Հայոց լեզու” →
Posted in ՀԱՆՐԱՀԱՇԻՎ 10

Ֆունկցիա

Հացերին պատասխանել բլոգում

Ո՞ր բազմությունն են անվանում թվային:

Թվային են անվանում այն բազմությունները, որոնց տարրերը թվեր են (օրինակ՝ բնական, ամբողջ, ռացիոնալ, իրական թվերի բազմությունները)։

Continue reading “Ֆունկցիա” →
Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Աղայանի «Երկու խոշոր չարիք»

Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը:

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Խոսքը վերաբերում է նյարդային խանգարումներին և մտավոր հոգնածությանը։

  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Դրանք առաջացել են պատմական մեծ ցնցումներից, գիտության և տեխնիկայի արագ զարգացումից, կյանքի տեմպի ու մրցակցության աճից, քաղաքային ծանր պայմաններից, նաև դպրոցական ծանր և ոչ արդյունավետ ուսուցման համակարգից։

  • Աղայանը ի՞նչ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Դրանց հաղթահարման համար առաջարկվում է ստեղծել նոր մանկավարժական համակարգ, բարեփոխել դպրոցներն ու ուսուցման պայմանները, և միաժամանակ ավելի արդար ու խելամիտ կազմակերպել սոցիալական կյանքը։

Posted in ESPAÑOL 11

The Science of Habits

Exercise I. Answer in full sentences:

1. Do you think habits control our lives? Why or why not?

Yes, habits can control our lives because many of the things we do every day are automatic. We do them without thinking much. For example, we might always drink coffee in the morning or check our phone when we feel bored. These habits guide much of our actions without us deciding every time.

Continue reading “The Science of Habits” →
Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 10

Թեման՝ «Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Տնտեսության վերելքը»

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Տնտեսության վերելքը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ներկայացրե՛ք Բագրատունյան Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Համեմատե՛ք այն նախորդ շրջաններին կառավարման համակարգերի հետ։
Continue reading “Թեման՝ «Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը։ Տնտեսության վերելքը»” →