Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 11

Լևոն Խեչոյան / Դատախազի թաղումը

Կարդում ենք Լևոն Խեչոյան

  • Կարդալ պատմվածքը:
  • Տեղեկություններ գտնել և սովորել Լևոն Խեչոյանի մասին 

Լևոն Խեչոյանը հայ արձակագիր և ազատամարտիկ էր։ Ծնվել է 1955 թ. դեկտեմբերի 8-ին Բարալեթ գյուղում, մահացել՝ 2014 թ. հունվարի 8-ին Երևանում։
Նա մասնակցել է Արցախյան պատերազմին։ Նրա ստեղծագործություններում հաճախ հանդիպում են պատերազմի, մարդկային ցավի, կորստի և հիշողության թեմաները։
Հայտնի գործերից են՝ «Խնկի ծառեր», «Սև գիրք, ծանր բզեզ», «Հողի դողը», «Մհերի դռան գիրքը»։

Continue reading “Լևոն Խեչոյան / Դատախազի թաղումը” →
Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 11

Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ հեկտեմբերի 4-11

Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին․ Հովսեփ Էմին>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1-Նկարագրե՛ք հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին։

18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժումը ակտիվացավ հայկական գաղութներում։ Դրանցից կարևորներից էր հնդկահայ գաղութը։ Հայերը Հնդկաստանում հաստատվել էին դեռևս 16-17 դարերում։ Նրանք հիմնականում զբաղվում էին առևտրով։ 17-րդ դարի երկրորդ կեսից եվրոպական երկրները սկսեցին ներթափանցել Հնդկաստան։ Հայ վաճառականներն արդեն մեծ ազդեցություն ունեին և մրցակից էին եվրոպացիներին։
Անգլիական Արևելահնդկական ընկերությունը 1688թ. պայմանագիր կնքեց հայերի հետ, ըստ որի՝ հայերը կարող էին իրենց ապրանքները անգլիական նավերով տեղափոխել։

Continue reading “Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ հեկտեմբերի 4-11” →
Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ-ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Բաղաձայնների ուղղագրությունը

Եռաշարք բաղաձայններ
Բ-պ-փ, գ-կ-ք, դ-տ-թ, ձ-ծ-ց, ջ-ճ-չ

։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ, իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր, փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թփրտալ, աղբանոց, ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք, գոգ, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, տարերք, ճիգ, ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողկ, նորոգել, շոգ, ոգի, բազրիք, պատարագ, պարգև, սուգ, արտասուք, փախցնել, թաքցնել, ուրախ, օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք, օգուտ։

Continue reading “Բաղաձայնների ուղղագրությունը” →
Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ-ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Երկհնչյուններ և ձայնակապ

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Continue reading “Երկհնչյուններ և ձայնակապ” →
Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 11

Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ սեպտեմբերի 28-հեկտեմբերի 4

Առաջադրանքներ նախատեսված 11-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության պատմությունը (ամփոփ) հետևյալ կետերով․

  • Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք

Սելջուկները օղուզ-թյուրքական ծագում ունեցող ժողովուրդ էին, որոնք 11-րդ դարում Կենտրոնական Ասիայից շարժվեցին դեպի Իրանի և Մերձավոր Արևելքի տարածքներ։ Նրանք ստեղծեցին հզոր պետություն և սկսեցին ընդարձակվել դեպի արևմուտք՝ հատկապես Բյուզանդական կայսրության տարածքների ուղղությամբ։

Continue reading “Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ սեպտեմբերի 28-հեկտեմբերի 4” →