Posted in ENGLISH 10, ESSAYS

Essay: Unit 12

One day, the urban population noticed that factories were starting to pollute their city. The air was no longer audible with birds singing, but full of noise. A brave and frank girl decided to reveal the truth about the problem. She said it was urgent to prohibit harmful activities and decrease pollution. The mayor agreed and decided to abolish the old harmful rules.

Soon, the people began to ignite hope in their hearts and work together. In the end, they created an adequate plan to protect their city and make it clean again.

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

«Կարդում ենք Թումանյան»

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Աշխատանքը նախատեսված է կատարել հունվարի 30-ից փետրվարի 5-ը։

  • Կարդալ Թումանյանի «Անուշ» պոեմը։
  • Նախերգանքը սովորել անգիր, ձայնագրել ցանկացած հատված, որը քեզ դուր է գալիս։

Վերլուծությանը օգնող նյութ

Continue reading “«Կարդում ենք Թումանյան»” →
Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 10

Թեման` «Ավատատիրության հաստատումը Հայաստանում»

Թեման՝ «Ավատատիրության հաստատումը Հայաստանում»

Պատասխանի՛ր հարցերին

1. Ներկայացրե՛ք ավատատիրական հարաբերությունների առաջացման առանձնահատկությունները Հայաստանում։ Հողատիրության ի՞նչ ձևեր կային։

Continue reading “Թեման` «Ավատատիրության հաստատումը Հայաստանում»” →
Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 10

Թեման` «Հելլենիստական Հայաստան․ մշակույթ և կրոն»

Թեմա՝  «Հելլենիստական Հայաստան․ մշակույթ և կրոն»

Պատասխանի՛ր հարցերին

1․ Ի՞նչ է հելլենիզմը և որտեղի՞ց է առաջացել

Continue reading “Թեման` «Հելլենիստական Հայաստան․ մշակույթ և կրոն»” →
Posted in ESPAÑOL 11, ՃԱՄԲԱՐՆԵՐ

Լեզուների կարևորությունը մեր կյանքում

Ճամբարի ընթացքում մեզ հյուր էին եկել մեր դպրոցի նախկին սովորողները, ովքեր ժամանակին եղել են իսպաներեն լեզվի լավագույն սովորողներից։ Քանի որ իմ ջոկատը ուսումնասիրում է իսպանախոս երկրները, հատկապես Իսպանիան, նրանց այցը մեզ համար հատկապես հետաքրքիր և սպասված էր։ Մենք նրանց դիմավորեցինք մեծ սիրով, ջերմությամբ և հետաքրքրվածությամբ։ Հանդիպումը անցավ շատ հաճելի և ջերմ մթնոլորտում։
Մեր հյուրերը հաճույքով կիսվում էին իրենց դպրոցական հիշողություններով, ճամբարային փորձով և անցած ճանապարհով։ Նրանք մեզ պատմեցին իրենց ձեռք բերած հաջողությունների, ուսման ընթացքում հաղթահարած դժվարությունների և օտար լեզվի՝ հատկապես իսպաներենի կարևոր դերի մասին իրենց կյանքում։ Այդ հանդիպումը մեզ համար դարձավ ոչ միայն հետաքրքիր, այլև շատ օգտակար ու ոգեշնչող։
Նրանք յուրաքանչյուրիս խորհուրդ էին տալիս, թե ինչպես ճիշտ ընտրել ապագա ուղին, որտեղ կարելի է շարունակել ուսումը և ինչպիսի քայլեր է անհրաժեշտ անել, որպեսզի հասնենք մեր նպատակներին ու նմանատիպ հաջողությունների։ Հյուրերից մեկը՝ Իլիոնան, դպրոցում սովորելու տարիներին զբաղվում էր փոքրիկ բիզնեսով, որը հետագայում որոշեց զարգացնել և ընդլայնել։ Այսօր նա արդեն ունի զգալի հաջողություններ իր կարիերայում, և ես համոզված եմ, որ նրա առջև դեռ բազմաթիվ ձեռքբերումներ են սպասվում։
Մյուս հյուրը դպրոցն ավարտելուց հետո մեկնել էր արտերկիր՝ ուսումը շարունակելու նպատակով։ Նա մեզ պատմեց, թե ինչպես էր այնտեղ շփվում տարբեր ազգությունների մարդկանց հետ՝ օգտագործելով իսպաներեն լեզուն։ Նա ընդգծեց, որ ցանկացած լեզվի լավագույն զարգացման ճանապարհը շատ խոսելն ու գործնական կիրառումն է։ Այդ խոսքերը մեզ համար դարձան կարևոր դաս և նոր մոտիվացիա։