Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 10

Դարձվածքներ

Սեպտեմբերի 10

Ամերիկա հայտնագործել-Իբր թե գյուտ անել

Պատմությունը՝ Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել է ի  պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի:

Continue reading “Դարձվածքներ”
Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Բան ունեմ ասելու․ Սարոյան

Կարդում ենք Սարոյան

Կարդալ Սարոյանի «Բան ունեմ ասելու» ռադիոպիեսը, արտահայտել կարծիք հետևյալ հարցերի շուրջ՝

1. Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․

Continue reading “Բան ունեմ ասելու․ Սարոյան”
Posted in ՃԱՄԲԱՐՆԵՐ

Մուտքի ճամբար, Ավագ դպրոց վարժարան

Մուտքի ճամբարի կենսաբանության աշխատարանը եղավ շատ հետաքրքիր և ուսանելի։ Ճամբարի ընթացքում մենք սովորեցինք բազմաթիվ կարևոր հմտություններ և գիտելիքներ, որոնք կապված էին կենսաբանության հետ։ Մենք սովորեցինք, թե ինչպես պատրաստել սննդային միջավայր մանրէների աճի համար։ Այդ աշխատանքի ժամանակ մեզ անհրաժեշտ եղավ կշռել նյութերը՝ ճշգրիտ չափաբաժիններով։

Continue reading “Մուտքի ճամբար, Ավագ դպրոց վարժարան”
Posted in ԻՄ ՄԱՍԻՆ

Իմ սահմանները. ինչպե՞ս են դրանք ձևավորվում

Ես սկսել եմ մտածել իմ սահմանների մասին, երբ հասկացա՝ պարտադիր չէ ամեն բանի համաձայնվել։ Երբ ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, արդեն կարողանում եմ ասել՝ «չեմ ուզում» կամ «դա ինձ անհարմար է»։ Հենց էդ պահին հասկացա՝ սահման ունենալը նշանակում է հասկանալ ինքդ քեզ։

Իմ սահմանները ձևավորվում են տարբեր իրավիճակներում։ Երբեմն ինչ-որ մեկը մի բան ասում է, ու ես զգում եմ՝ դա ինձ դուր չի գալիս։ Սկզբում լռում էի, բայց հետո հասկացա՝ լռելը չի օգնում։ Արժե ասել, թե ինչ եմ մտածում։ Այդպես մարդիկ ավելի լավ հասկանում են ինձ։

Սահման ունենալը նաև նշանակում է ուրիշներին չնեղացնել։ Ես փորձում եմ հիշել, որ ինչպես ես ունեմ սահմաններ, այնպես էլ ունեն մյուսները։ Երբ հարգում ենք իրար, ավելի լավ ենք հասկանում միմյանց։

Ես դեռ սովորում եմ՝ ոնց պահել իմ սահմանները, բայց ամեն քայլով ավելի վստահ եմ դառնում։ Դա ինձ օգնում է՝ լինել ինքս իմ նման, ոչ թե ինչ-որ մեկի ուզածով։

Posted in ՆԱԽԱԳԾԵՐ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 9

Գարունը գրականության մեջ

«Գարուն» բառի ծագումը

«Գարուն» բառը բնիկ հնդևրոպական է, և հնում օգտագործվել է որպես «կարուն»։ Այն կապված է բնության արթնացման, կենդանանալու ու նոր կյանքի սկսման գաղափարի հետ։

Continue reading “Գարունը գրականության մեջ”