Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 9

Երջանկության իմաստը (Վերլուծություն)

Այս պատմվածքը կապված է մարդու կյանքի իմաստի, երջանկության և գոյության նշանակության հետ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես մարդը փորձում է գտնել երջանկությունը, բայց վերջում հանդիպում է լռության և ոչ միաբառ պատասխանին։ Սֆինքսը ոչ միայն քչախոս է, այլև չէր ուզում և չէր կարող հակիրճ պատասխան տալ՝ պատճառաբանելով, որ մարդու հոգին չի կարող հասնել երջանկության իմաստին։ Լռությունը այստեղ խոսում է այն մասին, որ որոշ գաղափարներ և կարևոր հարցեր պետք է մնան առեղծվածային, ինչպես քաոսի և անդորրի միջև մի բարակ գիծ։ Սֆինքսի պատասխանը դերվիշին՝ «չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ», չափազանց խորիմաստ է։ Երջանկությունը ոչ թե գտնելու կամ հասնելու նպատակ չէ։ Երջանկությունը չի գտնվի այն ժամանակ, երբ մենք միշտ փորձենք որոնել կամ հասնել դրան։ Մարդիկ շատ հաճախ մտածում են, որ երջանկությունը մի բան է, որ պետք է փնտրեն՝ ինչ-որ բան անելով կամ ինչ-որ տեղ գնալով։ Բայց, իրական երջանկությունը հայտնվում է միայն այն ժամանակ, երբ մենք կարողանում ենք հանգստանալ, դադարում ենք մշտապես ինչ-որ բան ուզելուց կամ անելուց։

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 9

Երջանկության իմաստը

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:
Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:

Continue reading “Երջանկության իմաստը”
Posted in ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ 9

Եռանկյունների նմանության հայտանիշները (Դասարանական և Լրացուցիչ Առաջադրանքներ)

Առաջադրանքներ

Դասարանական և լրացուցիչ առաջադրանքներ՝ 167

Continue reading “Եռանկյունների նմանության հայտանիշները (Դասարանական և Լրացուցիչ Առաջադրանքներ)”
Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 9

Բայ (Առաջադրանքներ)

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

Continue reading “Բայ (Առաջադրանքներ)”