Posted in ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Խայթողների թունավորումներ. Առաջին օգնություն

Կարիճի և այլ միջատների խայթոց.

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սեւ եւ խայտաբղետ։ Այս կարիճների եւ ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով։ Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետեւ այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց եւ շնչառության խիստ դժվարացում։

Continue reading “Խայթողների թունավորումներ. Առաջին օգնություն”
Posted in ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անգիտակից տուժած

Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում տուժածին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պարզել, թե նա ինչ վնասվածքներ ունի եւ ինչ վիճակում է, այսինքն՝ անհրաժեշտ է կատարել տուժածի զննում: Այս համարում մենք կքննարկենք անգիտակից տուժածի զննումը եւ նրան օգնության ցուցաբերման քայլերը:
Տուժածին զննելիս առաջին հերթին պետք է ստուգել կենսական կարեւոր համակարգերի գործունեությունը: Այս զննումն անվանում ենք առաջնային, որի ժամանակ պարզվում են կյանքին անմիջական վտանգ սպառնացող իրավիճակները:

Continue reading “Անգիտակից տուժած”
Posted in ENGLISH

The Man With Seven Lives

Pierre Chevalier, a French art toucher, experienced nearly 40 years of accidents and near-death experiences. On a cold winter day, he fell into an icy river, killing 12 passengers. Two years later, he fell out of a plane, causing 27 deaths. He woke up in a hospital with minor injuries. He was hit by a bus and a lorry, resulting in a car explosion. At 71, he bought his first lottery ticket and won over 62 million. He planned to buy a house, car, and speedboat, and get married. A TV company invited him to make an advertisement, but he chose not to. Chevalier’s story highlights the importance of luck and the potential for accidents to occur.

Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ Ամսվա Կենսաբանության Ամփոփում

1.Ինչպես է տեղի ունենում գազափոխանակությունը թոքային հյուսվածքներում։

Գազափոխանակությունը հյուսվածքներում կատարվում է նույն սկզբունքով: Մազանոթների ներսում թթվածնի խտությունն ավելի բարձր է, քան հյուսվածքային հեղուկում: Այդ պատճառով թթվածինը անջատվում է հեմոգլոբինից և մազանոթներով անցնում է հյուսվածքային հեղուկ, ապա բջիջներ, որոնցում մասնակցում է օրգանական նյութերի քայքայմանը, իսկ այդ գործընթացում անջատված էներգիան օգտագործվում է բջիջների կենսագործունեության համար:

Continue reading “Ապրիլ Ամսվա Կենսաբանության Ամփոփում”