Posted in ԻՄ ՄԱՍԻՆ

Իմ ճամբարային առօրյան

Image may contain: 1 person, outdoorՈւսումնական տարին ամփոփեցինք ամառային ուրախ ճամբարով: Քանի որ ամառ էր, ամբողջ օրն անցկացնում էինք բակում`նախաճաշում, նախաճաշից հետո պաղպաղակ էինք ուտում, լողում էինք, խաղում էինք տարբեր տրամաբանական և ազգային խաղեր՝ պահմտոցի, ռեզին,  գործնագործ, տարբեր նկարներ էինք նկարում, կավագործությամբ կերտում էինք տարբեր պատկերներ, հեծանիվ էինք վարում, կարգավորում և խնամում էինք դպրոցի շրջակայքը: Ինձ համար ամենազվարճալին ու ամենահետաքրքիրը ամառային լողափն էր: Բոլորով ցատկում էինք լողավազանի մեջ, ջրում էինք իրար, լողում էինք: Ճամբարային մի ուրախ օր էլ այն օրն էր, երբ մենք տափակ քարեր հավաքեցինք և այդ քարերի վրա նկարեցինք դումինո: Այդպես մենք լավ ր անմոռանալի օրեր անցկացրեցինք:

Leave a comment