Posted in ՄԱՅՐԵՆԻ

Հազարան հավքը

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և  առաջադրանքներ

1.Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:

Սիրտը ուզել – ինչ որ մի բան ուզել

սիրտը չհովանալ –  ինչ որ մի բան ուտելուց հետո չկշտանալ։

2.Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։սիրտ անել

սիրտ առնել

սիրտ բաց անել

սիրտ գողանալ

սիրտ մտնել

սիրտ ունենալ

սիրտ դնել

սիրտ թափել

սիրտ խառնել

սիրտ ծակել

սիրտ մաշել

սիրտ մնալ

3.Գրի՛ր կարմիրով նշված բառերի կազմությունը:

Արևալուս – արև-ա-լուս

բարություն – բարի-ություն

անթառամ – ան-թառամ

այգեպան – այգի-ե-պան

քարսիրտ – քար-սիրտ

4.Գրի՛ր կապույտով նշված բառերի հականիշները:

Աղքատ – հարուստ, ունևոր, ընչատեր, ճոխ, շքեղ,մեծատուն

հիվանդանալ – առողջանալ, լավանալ

գիշեր – ցերեկ

5.Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:

Այգեպանները խիղճ չունեին հիվանդ մարդու նկատմամբ։

Խիղճ չունեցող։

6.Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:

Ես խղճում եմ երեխային։

7.Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր:

Արան թագավորն տեսավ, որ այգեպանները դռները փակեցին և գնաց պատժելու այգեպաններին։ Այգեպանները ամբողջ օրը կանգնած էին անկյունում մեկ ոտքի վրա։Արան թագավորը ներս բերեց պառավին և ասաց.

–Մտեք ինչքան խաղող ուզում եք վերցրեք։

–Շնորհակալ եմ տղաս հիվանդ է, սիրտը խաղող ուզեց եկել եմ վերցնեմ տանեմ։

–Կուզեք ձեր հետ գամ թեյ բերեմ համ էլ տղան շուտ կլավանա թեյից։

–Լավ եկեք։

Երբ Արան թագավորը եկավ և թեյ տվեց տղան կես ժամ հետո լավ զգաց իրեն։ԵՒ տղան Արան երեխաների հետ ընկերացավ և նրանց հետ լավ ժամանակ անցկացրեց։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s