Հարցեր և առաջադրանքներ
Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
Աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում և այլ։
Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույսի ստորգետնյա մասը: Արմատները լինում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջացնում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը ևս բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
Զարգացման համար ջրում ենք ճիշտ քանակությամբ, բույսին թթվածնի և ածխաթթու է պետք, նա շնչում է ինչպես մարդը և կենդանին։
Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները։
Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
Բույսերը մեզ թթվածին են տալիս։ Ինչպես հայտնի է կենդանին սնվում է բույսով, իսկ մարդը սնվում է մսով, կաթով, ձվով, իսկ այս ամենը առաջացել է կենդանուց։