
1.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կարմրել- կարմիր, ածական
ըմպել- ումպ, գոյական
կռվել-կռիվ գոյական
ոչնչանալ-ոչինչ, գոյական
սիրել-սեր, գոյական
փափկել-փափուկ, ածական
գրկել-գիրկ, գոյական
կոպտանալ-կոպիտ, ածական
անրջել-անուրջ, գոյական
շիկանալ-շեկ, ածական
վարդագունել-վարդագույն, ածական
ուղղել-ուղիղ, ածական
ապշել-ապուշ, ածական
2.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:
Զայրույթից նա գունատ դարձավ:
Զարյութից նա գունատվեց։
Տերևները սկսել են դեղին դառնալ:
Տերևները սկսել են դեղնել։
Նրանք միմյանց հանդեպ ջերմ են դարձել;
Նրանք միմյանց հանդեպ ջերմացել են։
Այդ պատմությունից էլ առաջ եկավ անվանումը:
Այդ պատմությունից էլ առաջացավ անվանումը։
Լույսը բացվեց, և նոր օր սկսվեց:
Լուսացավ, և նոր օր սկսվեց։
Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են։
Նա իր փայտիկով քար դարձրեց քաղաքը:
Նա իր փայտիկով քարեցրեց քաղաքը։
3.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:
Գրել
Կարդալ
Պարել
Ուրախանալ
գրկել
խաղալ
սիրել
առաջանալ
ապշել
զայրանալ
4.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:
Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ։
կսովորես-երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ։
գրեցինք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ։
գնալու են-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ։
վազել ենք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ։
կռվեցին-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ։
հավատում եմ-առաջին դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ։
կփայլեն-երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ։
տխրեցիր-երկրոդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ։
Բայի ժամանակաձևերը
5.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:
Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերում, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:
6. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ….(պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա…(պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն,չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ….(խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար…(հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:
7. Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ … (պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):
բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում: