Երկու եղբայր գնում են իրենցից մեկի համար հարս փնտրելու։ Շատ վայրերում են լինում, շատ աղջիկներ են հանդիպում, բայց ոչ մեկին չեն հավանում։ Մի անգամ գնում են մեկի տուն՝ աղջիկ հանդիպելու։ Տեսնում են, որ այդ աղջիկը շատ գեղեցիկ է, բայց մի աչքը շիլ է։ Եղբայրը եղբորը հասկացնում է․
—Տունը լավ տուն է, բայց ծխնելույզը ծուռ է։
Աղջիկը կռահում է նրանց միտքը և ասում․
—Ծխնելույզի ծուռ լինելուն մի՛ նայեք, կարևորը, որ ծուխը ուղիղ է բարձրանում։
Եղբայրներին դուր է գալիս աղջկա պատասխանը, և նրանցից մեկը աղջկան ընտրում որպես հարսնացու։