Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տափակ որդերի տիպի բնութագիրը

Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ:

Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում: Տափակ որդերի տիպին է պատկանում 15.000-ից ավելի տեսակ։

Continue reading “Տափակ որդերի տիպի բնութագիրը”
Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիդրա

1.png

Հիդրան գիշատիչ օրգանիզմ է, ուստի որս է կատարում, սակայն հիդրան ունի նաև պաշտպանության կարիք: Այդ պատճառով հիդրային բնորոշ են խայթող բջիջներ, որոնք էլ հանդիսանում են նրա «զինանոցը»: Խայթող բջիջների մեծ մասը կուտակված է շոշափուկների վրա, քանի որ նրանք անհրաժեշտ են որսի համար: Այս բջիջներն ունեն խայթող թել, որը գալարված է թույնով լի պատիճում: Խայթող բջջի վրա կա զգայուն մազիկ, որը գրգռվում է անհրաժեշտության դեպքում և ստացված գրգիռը ուղարկում է ցանցային նյարդային համակարգ: Նյարդային բջիջները վերլուծում են գրգիռը, մշակում են պատասխան և այն ազդակի տեսքով տալիս բջջին՝ ազատելու խայթող թելը:

Continue reading “Հիդրա”
Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Աղեխորշավորների նյարդային համակարգը և բազմացումը

Միջավայրի հետ ակտիվ փոխազդեցությունը հանգեցրել է աղեխորշավորների մոտ առաջին անգամ նյարդային համակարգի ի հայտ գալուն: Այն ունի պարզ կառուցվածք, սակայն համարժեք է նյարդային համակարգի կառուցման սկզբունքին:

Continue reading “Աղեխորշավորների նյարդային համակարգը և բազմացումը”
Posted in ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 28-ից մարտի 4-ը (Առաջադրանք 2)

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐՆ ԸՆԴԴԵՄ
ԱՐԱԲԱԿԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ
ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՈՒՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՄԱՆ

Մեծ հրդեհ՝ փոքր կայծից VIII դարի երկրորդ կեսից արաբական տիրապետությունը հայ ժողովրդի համար դառնում է անչափ ծանր։ Արաբական պաշտոնյաները հատկապես մեծ ապօրինություններ էին թույլ տալիս հարկահավաքության ժամանակ։

Continue reading “Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 28-ից մարտի 4-ը (Առաջադրանք 2)”