ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԻՆ
ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանը յուրացնել ձգտող նոր գերտերությունը
Հայաստանի համար մղված արաբա-բյուզանդական հակամարտությունն ավարտվեց արաբների հաղթանակով: Արաբական զորքերը 701 թ. գրավեցին Հայաստանը: Նրանք շարունակեցին արշավանքները՝ գրավելով Վիրքն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ: Հայաստանում Արաբական իշխանությունը հանդիպեց հայ ժողովրդի բոլոր խավերի դիմադրությանը, քանի որ արաբները, ժամանակ առ ժամանակ, տարբեր տեսակի բռնություններ էին սկսում իշխանների, եկեղեցու, խաղաղ բնակչության նկատմամբ։



