
1. Մինչև Դավիթ բեկի գալը ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրեսակախմբերի դեմ։
2. Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ը, ըմբռնելուվ հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղակրկեց հայ զինվորականների՝ Դավիթ բեկի գլխավորությամբ։ 1722թ․ հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում։ Արաջին լուրջ հարվածը 1722թ․ աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։
3. Ջևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Հալիձորի հաղթանակը – ազատագրեցինք Մեղրին։
4. Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու, և ապա դաշինք կնքեցինք նրա հետ։Շահը կոչ արեց պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը։
5. Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727 թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Այն հայերի մեջ վերածնեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Հայկական զինուժը, հետապնդելով թշնամուն, ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակներն ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում:
6. 1730թ․ Խնձորեսկ գյուղիմոտ Մխիթար սպարապետի դավադիր սպանությունից հետո հայոց զինուժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել։ Այնուամենայնիվ, զինված պայքարի շնորհիվ և Արցախում և Սյունիքում, թեկուզ կարճ ժամանակով, վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը։ Այդ պատճառով Սյունիքը թուլացավ