Առաջադրանք 1.
Հասարակության վերակառուցման հողափոխական ուղին/պատմել 20-25/
Continue reading “Հոկտեմբերի 9-14-ը, առաջադրանք, 8-րդ դասարան (Առաջադրանք 1)”15) Ապացուցեք, որ եթե շեղանկյան մի անկյունը ուղիղ է, ապա այդ շեղանկյունը քառակուսի է:
Continue reading “Ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի (դաս 9): (Հավելյալ խնդիրներ)”7)Ապացուցեք, որ այն զուգահեռագիծը, որի անկյուններից մեկը ուղիղ է, ուղղանկյուն է:
Continue reading “Ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի (դաս 9): (Լրացուցիչ առաջադարանքներ)”Սահամանում: Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյուններն ուղիղ են:
Սահամնումից հետևում է, որ ուղղանկյունն օժտված է զուգահեռագծի բոլոր հատկություններով:
Ուսումնասիրենք ուղղանկյան առանձնահատկությունները:
Թեորեմ: Ուղղանկյան անկյունագծերը հավասար են:

AC=BD
Ճիշտ է նաև հակադարձ պնդումը:
Ուղղանկյան հայտանիշ: Եթե զուգահեռագծի անկյունագծերը հավասար են, ապա այդ զուգահեռագիծը ուղղանկյուն է:
Սահմանում։ Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:
Առանձնացրեք շեղանկյան առանձնահատկությունները:
Հատկություն: Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են և կիսում են շեղանկյան անկյունները:

Քառակուսի
Տեսական նյութ
Սահմանում: Քառակուսի կոչվում է այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:
Քառակուսին օժտված է ինչպես ուղղանկյան, այնպես էլ շեղանկյան հատկություններով:
Ձևակերպենք քառակուսու հիմնական հատկությունները.
ա) քառակուսու բոլոր անկյունները ուղիղ են,

բ) քառակուսու անկյուանգծերը հավասար են, փոխուղղահայաց են, հատման կետով կիսվում են և կիսում են քառակուսու անկյունները:

1) ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում: <COD=600, CD=10սմ: Գտեք ուղղանկյան անկյունագծերը:

2) Գտեք ABCD ուղղանկյան պարագիծը, եթե A անկյան կիսորդը տրոհում է՝
ա) BC կողմը 45,6սմ և 7,85սմ երկարությամբ հատվածների,
բ) DC կողմը 2,7դմ և 4,5դմ երկարությամբ հատվածների:
3) Շեղանկյան անկյունագծերից մեկը հավասար է կողմին: Գտեք՝
ա) շեղանկյան անկյունները,
60, 120, 60, 120
բ) այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմերի հետ:
4) ABCD շեղանկյան մեջ <B=1200: Անկյունագծերը հատվում են O կետում: BC կողմը 10սմ է: Գտեք BD անկյուանգիծը:
10
5) Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև կողմերը եղած hեռավորությունների գումարը 20սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:
6) Քառակուսու պարագիծը 80սմ է: Որքա՞ն է քառակուսու անկյուանգծի միջնակետի հեռավորությունը նրա կողմից:
7)Ապացուցեք, որ այն զուգահեռագիծը, որի անկյուններից մեկը ուղիղ է, ուղղանկյուն է:
8)Ապացուցեք, որ եթե քառանկյան բոլոր անկյունները ուղիղ են, ապա քառանկյունը ուղղանկյուն է:
9)Ապացուցեք, որ եթե զուգահեռագծի բոլոր անկյունները հավասար են, ապա այն ուղղանկյուն է:
10)ABCD ուղղանկյան անկյունագծերը հատվում են O կետում, E-ն AB կողմի միջնակետն է, <BAC=500: Գտեք <AOE-ն:
11) Ուղղանկյան անկյունագծերի հատման կետի հեռավորությունը մեծ կողմից 4սմ է, իսկ փոքր կողմից՝ 6սմ: Գտեք ուղղանկյան պարագիծը:
12) Գտեք ABCD շեղանկյան պարագիծը, եթե <B=600, AC=10,5սմ:
13) Գտեք այն անկյունները, որոնք կազմում են շեղանկյան անկյունագծերը նրա կողմի հետ, եթե հայտնի է, որ շեղանկյան անկյուններից մեկը 450 է:
14) Շեղանկյան գագաթներից մեկով նրա հանդիպակաց անկյունը կազմող կողմերին տարված ուղղահայացները կազմում են 300-ի անկյուն, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրի երկարությունը 5 սմ է: Գտեք շեղանկյան կողմը:
15) Ապացուցեք, որ եթե շեղանկյան մի անկյունը ուղիղ է, ապա այդ շեղանկյունը քառակուսի է:
16) Քառակուսի՞ է արդյոք քառանկյունը, եթե նրա անկյունագծերը՝
ա) հավասար են և փոխուղղահայաց,
բ) փոխուղղահայաց են և ունեն ընդհանուր միջնակետ,
գ) հավասար են, փոխուղղահայաց են և ունեն ընդհանուր միջնակետ:
17) Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան կիսորդի և ներքնաձիգի հատման կետով տարված են էջերին զուգահեռ ուղիղներ: Ապացուցեք, որ առաջացած քառանկյունը քառակուսի է:

Listen to the conversation between two students to practise and improve your listening skills.
Famous Places
The Bermuda Triangle