Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Մարդու հյուսվածքները: Օրգանիզմը որպես միասնական ամբողջություն

Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք։ Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։ Մարդու բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով կազմում են հյուսվածքներ։

Հյուսվածքը բջիջների խումբ է, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը և կատարում են նույն ֆունկցիան։ Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ՝ էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։

  • Էպիթելային հյուսվածքը պատում է մարմնի մակերևույթը, օրգանների և անոթների պատերը։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր տեսակներ։
  • Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, արյունը, ավիշը և ճարպային շերտը։ Այն կատարում է հենարանային, սնուցողական, պաշտպանական և փոխադրող գործառույթներ։
  • Մկանային հյուսվածքը ապահովում է մարմնի և օրգանների շարժումները։ Այն լինում է հարթ և միջաձիգ զոլավոր (կմախքային և սրտամկանային)։
  • Նյարդային հյուսվածքը կազմված է նեյրոններից, որոնք ընդունում և փոխանցում են նյարդային գրգիռները։

Հյուսվածքները միավորվելով կազմում են օրգաններ, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են հատուկ ֆունկցիա։

Posted in ENGLISH 10, EXERCISE

Words to learn this week: Unit 17

Appeal-գրավել, հետաքրքրել/դիմել
Addict-կախվածություն ունեցող մարդ
Wary-զգուշավոր
Aware-տեղեկացված, գիտակցող
Misfortune-դժբախտություն
Avoid-խուսափել
Wretched-թշվառ, շատ վատ վիճակում
Keg-տակառ (սովորաբար գարեջրի փոքր տակառ)
Nourish-սնուցել
Harsh-կոպիտ, խիստ
Quantity-քանակ
Opt-ընտրել

Continue reading “Words to learn this week: Unit 17”