Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 11

Լևոն Խեչոյան / Անձրև

Գործակալը զանգահարեց նրանց տուն ու հայտնեց, որ խաղարկության ժամանակ նրանց խնայդրամարկղի գրքույկը շահել է։ Ամուսնության երրորդ ամսին բաժանվել էին ծնողներից ու Ախալքալաքից եկել մայրաքաղաք։ Հազար ռուբլի ծնողներն էին տվել, հազար էլ` աներանք։ Այստեղ իրար հաջորդող հաջողությունները այնքան շատ էին, Մելիքը զարմացած էր, թե ոնց էին գյուղում մեծ քաղաքից ահաբեկված, իրեն հորդորում ետ կանգնել մայրաքաղաք գնալու մտադրությունից։ Ձեռնափայտին կռթնած ծեր ուսուցիչը լուռ էր, երբ ինքը վերջնական հայտարարեց, որ գնալու է։ Նա դարձյալ գլուխը կախ խորհում էր ու ոչ մի բառ չասաց` գնաց տուն։

Continue reading “Լևոն Խեչոյան / Անձրև” →
Posted in ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ 11

Գենետիկա-թեստ

1. Մենդելի առաջին օրենքը վերաբերում է՝

ա) առաջին սերնդի հիբրիդների միակերպությանը
բ) գեների շղթայակցված ժառանգմանը
գ) սեռի հետ շղթայակցված ժառանգմանը
դ) մուտացիաների առաջացմանը

Continue reading “Գենետիկա-թեստ” →