Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Վահան Տերյան

Հայրենիքում իմ արնաներկ
Գիշերն իջավ անլույս ու լուռ.
Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
Եվ վարդի բույր, և սրտի հուր։
Ամեն մի միտք հիմա մի վերք,
Ամեն հայացք հատու մի սուր,
Արնոտ դիերն են համր ու մերկ
Նայում երկինք անզոր ու զուր։
Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
Մեր նաիրյան սիրտը բեկված,
Հրով որքա՜ն խորհրդավոր,
Ահա որպես ծաղիկ թեքված
Մեր հին հոգին համր ու մոլոր,
Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ․․․

Continue reading “Վահան Տերյան”
Posted in ESPAÑOL 10

Este fin de semana…

Este fin de semana he ido a Barcelona. Allí he visitado a mi amiga Marta, Marta vive en un piso muy bonito. Marta y yo hemos hecho muchas cosas, hemos visitado la Sagrada Familia, hemos paseado por la playa y hemos comido unas tapas muy buenas. También hemos salido a tomar una copa y hemos cenado en un restaurante. ¡Me le he pasado muy bien en Barcelona este fin de semana!

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Վահան Տերյանի «Երկիր Նաիրի»

Վահան Տերյանը մեծ հայ բանաստեղծ էր, և նա գրել է մի բանաստեղծությունների շարք, որը կոչվում է «Երկիր Նաիրի»։ Այդ անունը վերցրել է Հայաստանի հին պատմական անվանումներից մեկից՝ «Նաիրի», որը տարիների ընթացքում ներկայացրել է հայկական երկիրը որպես գաղափար և տուն։ Սա կապված է մեր երկրի պատմության և պատմական հիշողության հետ։

«Երկիր Նաիրի» շարքը Տերյանը գրել է 1913–1916 թվականներին։ Այդ տարիներին նրա բանաստեղծություններն ավելի շատ են տպագրվել թերթերում և մամուլում։ Նա այդ շարքում արտահայտել է իր հայրենասիրական զգացմունքները և սերը հայրենիքի նկատմամբ։ Այսինքն՝ նա երգում է Հայաստանի, նրա ժողովրդի ապրումների, ցավի և հույսի մասին։

Շարքում մեծ տեղ են զբաղեցնում Հայաստանի ծանր ժամանակները, Առաջին համաշխարհային պատերազմի տարիները և Մեծ եղեռնի շրջանը։ Տերյանը կանգնել է իր ժողովրդի կողքին և իր բանաստեղծությամբ ցույց է տվել, թե որքան մեծ ցավ, բայց նաև մեծ սեր ու հույս ունի իր հայրենիքի նկատմամբ։ Նա «Նաիրի» բառը օգտագործել է որպես խորհրդանիշ՝ հայրենիքի, նրա ցավի և նոր կյանքի հույսի։

Posted in ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 10

Վահան Տերյանի «Երկիր Նաիրի»

  • Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» ժողովածուի մասին գտնել տեղեկություններ։
  • Ընտրել 3 բանաստեղծություն, վերլուծել, պատճառաբանել ընտրությունը
  • 2 բանաստեղծություն սովորել անգիր։ Հարցնելու եմ ուրբաթ։
Posted in ESPAÑOL 10

En clase

Se llama Paola, es una chica italiana. Tiene 16 años y aprende español en el instituto. Su profesor se llama Alberto y es de Sevilla, pero hace cinco años que vive en Italia. Tiene 38 años. Está casado y tienen dos hijos. Alberto habla muy bien el italiano, pero no entiende inglés.
En clase de español se divierten mucho. Hacen cosas diferentes: leen textos, escriben diálogos y etc (et cetera). Es un poco difícil pero a ella le gusta mucho hablar en español. Tienen clases de español todos los días menos los martes y los viernes.
Después va a casa y antes de cenar siempre hace sus deberes.
Los fines de semana practica español con su amigo Fernando, por Internet. También le gusta leer y a veces va al cine con sus amigos.

Posted in ESPAÑOL 10

En clase

Me llamo Paola, soy una chica italiana. Tengo dieciséis años y aprendo español en el instituto. Somos treinta alumnos en clase. Nuestro profesor se llama Alberto y es de Sevilla, una ciudad de España, pero hace cinco años que vive en Italia. Tiene treinta y ocho años. Está casado con una chica italiana y tienen dos hijos. Alberto habla muy bien el italiano, pero no entiende inglés.
En clase de español nos divertimos mucho. Hacemos cosas diferentes: leemos textos, aprendemos palabras nuevas, escuchamos canciones y escribimos diálogos. El profesor nos habla todo el tiempo en español. Es un poco difícil pero a mí me gusta mucho hablar en español. Tengo clases de español todos los días menos los martes y los viernes.
Mis amigas y yo comemos en el colegio los martes y los jueves porque por las tardes jugamos al baloncesto. Después voy a casa y antes de cenar siempre hago mis deberes.
Los fines de semana practico español con mi amigo Fernando, es de Madrid. Hablamos por Internet y me corrige cuando escribo mal. También me gusta leer y a veces voy al cine con mis amigos.

Continue reading “En clase”
Posted in ENGLISH 10, EXERCISE

Words to learn this week: Unit 15

Expand-ընդլայնել
Alter-փոփոխել
Mature-հասունանալ
Sacred-սուրբ
Revise-վերանայել
Pledge-խոսք տալ, պարտավորություն
Casual-պատահական, բնականոն
Pursue-հետապնդել
Unanimous-միաձայն
Fortunate-բախտավոր
Pioneer-նորարար, բացատող
Innovative-նորարարական

Continue reading “Words to learn this week: Unit 15”
Posted in ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 10

Կետադրություն

Կետադրել տեքստը՝ տալով համապատասխան բացատրություններ։

Ամպամած երկնքում կուտակված թուխպերը կամաց-կամաց ցրվեցին, (ենթական փոխվում է) և լուրթ երկնակամարում ժպտաց արեգակը` (դերբայական դարձվածք) իր անզոր ճառագայթները սփռելով շրջակա լեռների՝ (հատկացուցիչ) ձյունով պատած կատարներին: Դեպի Արևմուտ խոնարհվելուց առաջ թվում է՝ (թե-ն զեղչվում է) կամենում էր փոքր-ինչ մեղմել ցրտի խստությունը: Նրա շողերից մի քանիսը դեռևս թրթռում էին սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթարդ տանիքին, (հարաբերական դերանուն) երբ զառամյալ ժամհարը, դուրս գալով խցից, (դերբայական դարձվածք) սանդուղքների բազրիքը բռնած (դերբայական դարձվածք), բարձրացավ եկեղեցու՝ (հատկացուցիչ) սառույցով պատած կտուրը՝ (նպատակի պարագա, դերբայական դարձվածք) հնչեցնելու փայտյա կոչնակը (դերբայական դարձվածք) ։ Այդ մաքուր, հղկված տախտակի ձայնը թեպետ խուլ, (շաղկապ) բայց քաղցրահնչյուն ելևէջներով տարածվեց անդորր երեկոյի լռության մեջ և հասնելով բարեպաշտ ժողովրդի ականջին՝ (դերբայական դարձվածք) դուրս կանչեց տներից, մարդիկ հապշտապ միմյանց ձայն տալով դիմեցին դեպի եկեղեցին:
Աղոթասրահ մտան երկու քահանա, մեկը՝ տեր Սարգիսը՝ (բուն բացահայտիչ) միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան (բազմակի անդամներ՝ թվարկում)։ Մյուսը՝ (օժանդակ բայը զեղչված) տեր Հովսեփը՝ բարձրահասակ, սպիտակամորուս և բարի դեմքով ծերունի (բազմակի անդամներ՝ թվարկում)։ Մի քանի վայրկյանից աղոթասրահը լեփ-լեցուն էր հավատացյալ ժողովրդով: Ժամերգությունն արդեն սկսվել էր, (շաղկապ) բայց մարդիկ կարծես չէին կենտրոնանում թվում էր հայացքով փնտրում էին մեկին: Եվ նա չուշացավ: Դա Անդրեաս երեցն էր՝ երիտասարդ մի հոգևորական (բուն բացահայտիչ)՝ խարտիշագեղ գանգուրներով, աչքերի թախծոտ արտահայտությամբ, բարի ժպիտը դեմքին (հետադաս որոշիչ): Թվաց՝ (թե-ն զեղչվում է) եկեղեցի մտավ հինավուրց դարերի հրեշտակակրոն մի սուրբ։